Թե ինչքան գումար է վերցնում երկրպագուներից Քիմ Քարդաշյանը` նրանց դիմահարդարվել սովորեցնելու դիմաց
The Indendent-ը գրում է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեծ գումարներ է վերցնում իր երկրպագուներից` նրանց իր դիմահարդարման հմտությունները ցուցադրելու համար:
Հաջորդ ամիս Լոս Անջելեսում Քիմը դիմահարդարման վարպետության դաս է անցկացնելու իր դիմահարդարող Մարիո Դեդիվանովիչի հետ: Վերջինս Քարդաշյանին հարդարում է արդեն 8 տարի:
Աղբյուրն ընդունում է, որ Քիմը գուցե գլուխ հանում է շպարվելուց, բայց նրա դիմահարդարման գաղտնիքների «գնացուցակը» շատ աստղաբաշխական է: Այսպես` ամենաէժան տոմսն արժե 299 ԱՄՆ դոլար, ամենաթանկը` 799 դոլար:
Վերջինիս դեպքում վարպետության դասի մասնակցին ոչ միայն կներկայացվեն շպարվելու՝ Քիմի գաղտնիքները, այլև վկայագիր, նվերների փաթեթ ու Քիմի հետ նկարվելու հնարավորություն կտրվի:










