Բրիթնի Սփիրսը ցանկանում է դառնալ Բրեդ Փիթի երեխաների դայակը

00:22 • 13.06.15

Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը խոստովանել է, որ ցանկություն ունի դառնալու հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթի երեխաների դայակը:

 

Vanity Fair-ի փոխանցմամբ` երբեմնի մեգաաստղ Բրիթնին այս մասին խոսել է Good Morning Britain շոուի ժամանակ: Նա ասել է, որ մի անգամ արդեն հանդիպել է Բրեդ Փիթին և կուզեր նորից տեսնել նրան: «Կցանկանայի նաև նրանց դայակը դառնալ», - ավելացրել է Բրթնին:

 

Հաղորդավարները հուշել են, որ այդ դեպքում երգչուհին ստիպված կլինի ամբողջական աշխատաժամանակով «գործի անցնել»` հիշեցնելով, որ Բրեդն ու իր կինը` Անջելինա Ջոլին, 6 որդեգիր ու սեփական զավակ ունեն: Ի պատասխան դրան` Բրիթնին ասել է, որ դա «հավեսին» է թվում իրեն:

 

Բրիթնին ասել է նաև, որ իրեն այժմ շատ է գրավում երեխաների հետ աշխատանքը: