Վտանգավորն այն է, որ հայ և ադրբեջանցի փախստականների հայցի ՄԻԵԴ-ի վճիռը, կարող է աշխարհաքաղաքական հետևանքներ ունենալ.պաշտոնյա
2015 թվականի հունիս 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը կհրապարակի Հայաստանի և Արցախի համար մեծ կարևորություն ներկայացնող «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռները: Հայկական կողմի դիրքորոշումների և սպասելիքների վերաբերյալ մեր հարցերին պատասխանում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2012թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Էմիլ Բաբայանը:
-Պարո՛ն Բաբայան, չնայած տևական ժամանակ է, որ Ստրասբուրգի դատարանում ընթանում է այս երկու գործերով դատավարությունը, սակայն հասարակությունը կարծես ամբողջական տեղեկատվություն չունի դրանց մասին: Ի վերջո, ի՞նչ են պահանջում հայ և ադրբեջանցի փախստականները Եվրոպական դատարանում:
-Իսկապես, արդեն տևական ժամանակ է, ավելի քան 10 տարի, որ այս երկու գործերը զուգահեռ ընթանում են Եվրոպական դատարանում: Իսկ ավելի կոնկրետ «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները Եվրոպական դատարան հայց են ներկայացրել դեռևս 2005 թվականի ապրիլի 6-ին, իսկ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ 2006 թվականի օգոստոսի 11-ին:
Հայաստանի դեմ ներկայացված Չիրագովի գործով դիմումատուները Ադրբեջանի քաղաքացի թվով 6 ազգությամբ քրդեր են (Էլխան Չիրագով, Ադըշիրին Չիրագով, Ռամիզ Ջաբրաիլով, Քառացա Ջաբրաիլով, Ֆեխրեդդին Փաշաև, Ակիֆ Հասանով) ովքեր բնակվել են Լաչինում և հարակից մի քանի գյուղերում: Եվրոպական դատարանում նրանք պնդում են, որ 1992 թվականի մայիսի 17-18-ի Լաչինի ազատագրման և մարդասիրական միջանցքի բացման հետևանքով խախտվել են նրանց՝ Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված սեփականության իրավունքը, 8-րդ հոդվածով նախատեսված անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը, 13-րդ հոդվածով նախատեսված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, 14-րդ հոդվածով նախատեսված խտրական վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը:
«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուն Մինաս Սարգսյանն էր, ով ցավոք, 2009 թվականին մահացավ և նրա այրին՝ Լենա Սարգսյանը և երեք զավակները, որպես իրավահաջորդներ շարունակում են հանդես գալ դատարանում: Նրանց գանգատի հիմքում դրված է այն փաստը, որ 1992 թվականի հունիսի 12-13-ին Շահումյանի շրջանի նրանց հայրենի Գյուլիստան գյուղը հայտնվում է ադրբեջանական զինված ուժերի ծանր հրետակոծության տակ և գյուղի ողջ բնակչության հետ միասին, իրենց կյանքը փրկելու համար, նրանք ստիպված փախչում են Հայաստան և որպես փախստական բնակություն հաստատում Երևանում: Եվրոպական դատարանից դիմումատուները պահանջում են ճանաչել, որ խախտվել են իրենց իրավունքները նույն հոդվածներով, ինչ Հայաստանի դեմ ներկայացված հայցով պահանջում են ադրբեջանցիները, մի տարբերությամբ, որ այս դեպքում դիմումատուները գտնում են, որ հայկական գերեզմանները ավերելով ադրբեջանական իշխանությունները խախտում են նաև իրենց՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածով պաշտպանվող, կրոնի ազատությունը:
Ե՛վ հայ փախստականները, և՛ ադրբեջանցի փախստականները Եվրոպական դատարանից պահանջում են ճանաչել իրենց իրավունքների խախտման փաստը և արդարացի փոխհատուցում տրամադրել:
-Ձեր ներկայացրածից տրամաբանական հարց է առաջանում՝ Լաչինը կամ ավելի ճիշտ Բերձորը, գտնվում է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում, ինչո՞ւ է հայցը ներկայացվել Հայաստանի Հանրապետության դեմ, ի՞նչ կապ ունի Հայաստանը:
-Համաձայն եմ Ձեզ հետ, նման հարց կարող է առաջանալ: Ըստ էության, Դուք բարձրացրիք մի հարց, որը Չիրագովի գործով ունի անկյունաքարային նշանակություն և միջազգային իրավունքի տեսանկյունից վերաբերում է Հայաստանի իրավազորությանը: Դեռևս 2006 թվականից սկսած, երբ Չիրագովի գործով սկսեցինք գրագրություն վարել, պարբերաբար Եվրոպական դատարանին է ներկայացվել մեր դիրքորոշումը, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է և այս գործով պատշաճ պատասխանողը հենց ԼՂՀ-ն պետք է լինի: Այլ կերպ ասած, մեր պաշտոնական դիրքորոշումը մշտապես եղել է հետևյալը՝ Հայաստանի Հանրապետությունն իրավազորություն չունի ԼՂՀ տարածքի և հետևաբար Բերձորի վրա և Հայաստանը այս գործով չի կարող լինել պատշաճ պատասխանող պետություն:
Հենց իրավազորության կարևորագույն հարցի քննարկումը և դրա վերաբերյալ կողմերի՝ մի կողմից Հայաստանի, մյուս կողմից՝ որպես երրորդ կողմ ներգրավված Ադրբեջանի կառավարության և դիմումատուների տրամագծորեն հակադիր դիրքորոշումներն են այն հիմնական պատճառը, որ ստիպեց Եվրոպական դատարանի Պալատին հայցի քննության իրավազորությունը զիջել Մեծ պալատին: Իրավազորության հարցի քննարկումն է նաև այն հիմնական պատճառը, որ արդեն 10 տարի այս գործով մենք չունենք Եվրոպական դատարանի վերջնական վճիռ:
Ի դեպ հատկանշական է, որ Սարգսյանի գործով իրավազորության հետ կապված գրեթե նույն իրավիճակն է, բայց արդեն փոխված դերերով՝ այս գործով էլ Ադրբեջանն է պնդում, որ իրավազորություն չունի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նկատմամբ: Իհարկե, Ադրբեջանի կողմից նման դիրքորոշումը փոքր-ինչ տարօրինակ է, քանի որ մեր կողմից արդեն իսկ հստակ ապացուցվել է, որ ոչ միայն Գյուլիստանը այս պահին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ, ավելին՝ հենց Գյուլիստան գյուղի տարածքում ադրբեջանական զինուժի ստորաբաժանում կա տեղակայված:
-Այսինքն` կարելի է փաստել, որ Եվրոպական դատարանի վճիռները այս երկու գործերով, իրավական լինելուց զատ նաև քաղաքական կամ ավելի ճիշտ աշխարհաքաղաքական են լինելու:
-Ես մի փոքր այլ կերպ կձևակերպեի. Եվրոպական դատարանի վճիռը կլինի զուտ իրավական, սակայն դրա վրա կարող են ազդել քաղաքական կամ աշխարհաքաղաքական գործոններ և, որ ամենավտանգավորն է, այն կարող է ունենալ քաղաքական և աշխարհաքաղաքական հետևանքներ: Հուսով եմ, որ վճիռ կայացնելիս Եվրոպական դատարանի դատավորները հստակ կգիտակցեն, որ գործ ունեն ոչ թե շարքային գործի հետ, որոնց վերաբերյալ հազարներով վճիռ են կայացնում ամեն տարի, այլ մի գործի՝ որով ցանկացած վճիռ անխուսափելիորեն իր ազդեցությունն է ունենալու ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման և Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների վրա: Այս մտահոգությունն էր պատճառը, որ հենց սկզբից Եվրոպական դատարան ներկայացված առարկություններում մենք պնդում էինք, որ ադրբեջանցի փախստականների հարցը ընդդատյա չէ Եվրոպական դատարանին, քանի որ այն, այլ հարցերի հետ միասին, քննարկվում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների շրջանակում և պետք է համապարփակ լուծում ստանա: Մեր դիրքորոշումն էր, որ այս հարցով Եվրոպական դատարանի ցանկացած վճիռ միջամտություն է լինելու բանակցային գործընթացին, ինչը անցանկալի է և վտանգավոր:
Ավելին՝ այս պահին Եվրոպական դատարանում մուտքագրված են նմանատիպ մոտ 600 հայց ադրբեջանցի փախստականների կողմից Հայաստանի դեմ և մոտ 700 հայց հայ փախստականների կողմից Ադրբեջանի դեմ: Եթե այս թվին ավելացնենք նաև երկու կողմերից միլիոնի հասնող պոտենցիալ դիմումատուների առկայությունը, ապա կարելի է պատկերացնել Չիրագովի և Սարգսյանի գործերով վճիռների կարևորությունը և իրական մասշտաբը:
-Նման կարևորություն ունեցող գործով արդյո՞ք Հայաստանը պատշաճ մակարդակով էր ներկայացված Եվրոպական դատարանում:
-Պետք է նշեմ, որ ոչ միայն Հայաստանը, այլև բոլոր կողմերն էլ երկու գործերով էլ ներկայացված են Եվրոպական դատարանում առավել քան տպավորիչ կազմերով: Նշեմ միայն մի քանի անուն: Չիրագովի գործով Հայաստանի շահերը ներկայացնող թիմում ներգրավված է նաև Մեծ Բրիտանիայից հայտնի փաստաբան Զեֆրի Ռոբերտսոնը, նա 2002-2007 թվականներին եղել է ՄԱԿ-ի կողմից ստեղծված Սիերա Լիոնեի միջազգային դատարանի նախագահը և միջազգային իրավունքի ասպարեզում նրա փորձառությունը չափազանց մեծ է: Ադրբեջանի շահերը ներկայացնող թիմում ընդգրկված է միջազգային հայտնի իրավաբան պրոֆեսոր Մալկոլմ Շոուն, ում հեղինակած միջազգային իրավունքի վերաբերյալ գիրքը որպես դասագիրք է օգտագործվում աշխարհի առաջատար համալսարաններից շատերում: Ես ինքս միջազգային իրավունք առարկան սովորել եմ նրա դասագրքով: Չիրագովի գործով դիմումատուներին ներկայացնող թիմի ղեկավարն է Մեծ Բրիտանիայից մեկ այլ հայտնի փաստաբան Մարկ Մյուլլերը, ով Եվրոպական դատարանում ներկայացրել է նաև Աբդուլլահ Օջալանի շահերը Թուրքիայի դեմ դատավարության ժամանակ: Սարգսյանի գործով հայ դիմումատուներին ներկայացնող թիմը ղեկավարում է մարդու իրավունքների հայտնի մասնագետ Ֆիլիպ Լիչը, ում հեղինակած Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային նվիրված գիրքը աշխարհում այս ոլորտի հիմնական դասագիրքն է, ես նույնպես օգտագործում եմ Ֆիլիպ Լիչի հայտնի գիրքը որպես դասագիրք Հայաստանի Ամերիկյան համալսարանում դասավանդելիս:
Եվ, իհարկե, անպայման պետք է հաշվի առնել, որ այս 10 տարիների ընթացքում Եվրոպական դատարանում՝ որպես Հայաստանի կողմից ընտրված դատավոր, գործի քննությանը մասնակցել է փորձառու դատավոր Ալվինա Գյուլումյանը:
-Ինչպե՞ս եք գնահատում մեր շանսերը:
-Չէի ցանկանա կոնկրետ կանխատեսումներ անել, կարծում եմ հստակ կանխատեսումներ անելը հնարավոր էլ չէ, քանի որ գործ ունենք բարդագույն մի խնդրի հետ, որի լուծման վրա նույնիսկ Եվրոպական դատարանի պես կառույցը արդեն 10 տարի է մտածում է: Սակայն կարող եմ ներկայացնել մի քանի կարևորագույն գործոններ, որոնք իմ կարծիքով Եվրոպական դատարանը անպայման հաշվի է առնելու իր վճիռը կայացնելիս.
Առաջին` Եվրոպական դատարանը չի կարող հաշվի չառնել խնդրո առարկա հարցին վերաբերող իր իսկ կողմից նախկինում ընդունած նախադեպային վճիռները, ավելին` վստահ եմ, որ հենց դրանց վրա էլ կառուցվելու է ինչպես Չիրագովի այնպես էլ Սարգսյանի վճիռները: Դատարանի կողմից նախկինում ընդունված վճիռների առումով իսկապես կան որոշ լուրջ մտահոգություններ: Փորձեմ առանց նեղ մասնագիտական տերմինաբանության օգնության ձևակերպել խնդրի էությունը` վերջին շրջանի իր մի քանի վճիռներով (Իլաշկուն և այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի, Ասսանիձեն ընդդեմ Վրաստանի, Ալ-Սկեինին ընդդեմ Միացյալ Թագավորության) Եվրոպական դատարանը հանգել է եզրակացության, որ միջազգայնորեն ճանաչված իր տարածքից դուրս տեղի ունեցած խախտումները կարող են վերագրվել որևէ պետության ոչ միայն այն դեպքերում, երբ տվյալ պետությունը ռազմական ճանապարհով օկուպացրել է այդ տարածքը, այլ նաև այն դեպքերում, երբ այդ պետությունը ունի «որոշիչ ազդեցություն» տվյալ տարածքի նկատմամբ: Այս ազդեցությունը, համաձայն նշված նախադեպերի, կարող է լինել, տնտեսական, քաղաքական, ռազմական, ֆինանսական այնպիսի օժանդակություն, առանց որի խնդրո առարկա տարածքի, կամ պետության, կամ չճանաչված պետության բնակչությունը չի կարող գոյատևել: Նման դեպքերում Եվրոպական դատարանը համարում է, որ նման օժանդակություն տրամադրող պետության իրավազորությունը տարածվում է այդ օժանդակությունը ստացող տարածքի կամ պետության վրա և հետևաբար տրամադրող պետությունն է դառնում պատասխանատու տվյալ տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների համար:
Ադրբեջանական կողմի համար թիվ մեկ առաջնահերթությունը Եվրոպական դատարանի վճռում Հայաստանին օկուպանտ հռչակելն է, որը Հայաստանի իրավազորության առկայությունը ապացուցելու ամենակարճ ճանապարհն է, սրա դեմ է կենտրոնացած մեր հիմնական պայքարը: Սակայն Ադրբեջանական կողմը օգտագործում է Հայաստանի իրավազորության առկայությունը ապացուցելու մյուս հնարավորությունը նույնպես` փորձելով դատարանին ապացուցել, որ առանց Հայաստանի ֆինանսական, ռազմական, տնտեսական, քաղաքական և այլ օժանդակության ԼՂՀ-ն չի կարող գոյատևել: Այս երկրորդ մոտեցման դեմ նույնպես Հայաստանը ներկայացրել է լուրջ հակափաստարկներ: Երկու կողմերից բերվող փաստարկների և հակափաստարկների ծավալը պատկերացնելու համար բավական է նշել, որ միայն Չիրագովի գործում առկա է մոտ 7000 էջ փաստաթուղթ:
Երկրորդ` Եվրոպական դատարանը մինչև վերջ խուսափեց կազմել դատավորների խումբ և այցելելով ԼՂՀ տեղում ծանոթանալ իրերի դրությանը: Նման հնարավորություն նախատեսված է Եվրոպական դատարանի կանոնագրքով և Հայաստանը բազմիցս առաջարկել և նույնիսկ պահանջել է կազմակերպել նման տեղատեսություն: Եվ այս իրավիճակում, երբ դատավորները անձամբ տարածաշրջան չեն այցելել և հետևաբար, չունեն սեփական կարծիք տեղում իրավիճակի վերաբերյալ, նրանց մնում է հենվել այլ, այսպես կոչված, անկողմնակալ միջազգային կառույցների կարծիքների վրա: Դատարանը, իհարկե, կանդրադառնա միջազգային կառույցների ընդունած փաստաթղթերին՝ ըստ դրանց կարևորության, անկասկած սկսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից: Այստեղ նույնպես կան որոշակի խնդիրներ, քանի որ, որոշ միջազգային կառույցների կողմից ընդունված փաստաթղթերում կան ձևակերպումներ, որոնք խնդրահարույց կարող են լինել Հայաստանի դիրքորոշման համատեքստում: Օրինակ` 1993 թվականի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում կոչ է արվում Հայաստանին օգտագործել իր «ազդեցությունը» Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ: Խնդրահարույց ձևակերպումներ կան նաև Human Rights Watch-ի և Միջազգային ճգնաժամային խմբի փաստաթղթերում, որոնց վրա անընդհատ շեշտադրում է կատարում Ադրբեջանական կողմը:
Երրորդ` Եվրոպական դատարանի կողմից այս երկու գործի քննության ընթացքը զուգահեռ տանելը և դրանց վերաբերյալ նույն օրը որոշում կայացնելը և նույն օրը հրապարակելը անկասկած վկայությունն են այն բանի, որ դատարանը որոշել է այս գործերով, պարիտետ պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սա ամենաքիչը նշանակում է, կամ երկու գործերով էլ կկայացվի վճիռ ընդդեմ պատասխանող պետություններ Հայաստանի և Ադրբեջանի, կամ երկու գործով էլ և՛ հայ, և՛ ադրբեջանցի փախստականները կպարտվեն: Այսօր արդեն կարող եմ ասել, որ այս իրավիճակը, երբ դատարանը և՛ հայ, և՛ ադրբեջանցի փախստականների գործերը լսում է զուգահեռ, պատահական չի ստեղծվել, քանի որ, երբ մենք դեռևս 2006 թվականին ծանուցվեցինք, Ադրբեջանի փախստականների կողմից Հայաստանի դեմ բերվող գանգատների մասին` շատ կարճ ժամանակում կազմակերպվեց նաև հայ փախստականների, թվով ավելի շատ գանգատների ներկայացումը Եվրոպական դատարան, որպեսզի դատարանի մոտ չստեղծվի թույր կարծիք, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի արդյունքում միայն Ադրբեջանն է փախստականներ ունեցել և միայն նրանց իրավունքներն են ենթադրաբար խախտվել:
Ամեն դեպքում կարծում եմ, որ ինչպիսին էլ լինեն վճիռները, դրանք նոր փուլ են բացելու միջազգային իրավունքի ոլորտում Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի լուծմանն ուղղված մեր պայքարում:
-Շնորհակալություն զրույցի համար և հաջողություն մեզ Ստրասբուրգում:
-Ես էլ եմ շնորհակալ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Քաղաքականություն 18:53 • 08/05 Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար. Փաշինյանը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի անդամներին Լրատվամիջոցի փոխանցմամբ, Փաշինյանը առաջարկել է անհապաղ սկսել օրակարգային հարցերի քննարկումը և հանդիպումը շարունակել նեղ ձևաչափով՝ առանց մամուլի։
-
Իրադարձային 10:10 • 08/05 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
-
Քաղաքականություն 13:16 • 08/05 Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 10:03 • 08/05 Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր օտարերկրյա զորքեր մտցնելու խնդրանքով։ Որպեսզի պետության ղեկավարը խնդրագիրը քննարկման դնի, այն պետք է հավաքի առնվազն 25 հազար ձայն։&
-
Իրադարձային 09:40 • 08/05 Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունն ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Վեցը տարի է մենք տեսնոմ ենք քաղաքական իշխանության պարտությունները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն ձեր աթոռներին կառչաց մնալու համար։ Ավելի լավ է պատվով մեռնել քան հավետ ստորադաս ու վիրավորական ստրկության մեջ ապրել:
-
Գիտություն/տեխնիկա 12:14 • 08/05 AstraZeneca-ն ամբողջ աշխարհում դադարեցնում է Covid-ի դեմ պատվաստանյութի կիրառումը Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ընկերությունն առաջին անգամ դատական փաստաթղթերում խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ և վտանգավոր կողմնակի ազդեցություն: Խոսքն արյան մակարդուկների առաջացման և արյան թրոմբոցիտների քանակի նվազման մասին է:
-
Իրադարձային 11:18 • 08/05 Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Միքայել Սրբազանի խոսքով՝ 2018թ-ին ինչպես և բոլոր մարդիկ, ինքն էլ 2 օր սխալվել է ապրիլի 23-ին և 24-ին և այդ սխալը մնալու է իր կենսագրության մեջ։ Հիմա լուսանկարներ և ելույթներ են տարածում:
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Քաղաքականություն 18:53 • 08/05 Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար. Փաշինյանը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի անդամներին Լրատվամիջոցի փոխանցմամբ, Փաշինյանը առաջարկել է անհապաղ սկսել օրակարգային հարցերի քննարկումը և հանդիպումը շարունակել նեղ ձևաչափով՝ առանց մամուլի։
-
Իրադարձային 10:10 • 08/05 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
-
Քաղաքականություն 13:16 • 08/05 Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 10:03 • 08/05 Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր օտարերկրյա զորքեր մտցնելու խնդրանքով։ Որպեսզի պետության ղեկավարը խնդրագիրը քննարկման դնի, այն պետք է հավաքի առնվազն 25 հազար ձայն։&
-
Իրադարձային 09:40 • 08/05 Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունն ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Վեցը տարի է մենք տեսնոմ ենք քաղաքական իշխանության պարտությունները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն ձեր աթոռներին կառչաց մնալու համար։ Ավելի լավ է պատվով մեռնել քան հավետ ստորադաս ու վիրավորական ստրկության մեջ ապրել:
-
Գիտություն/տեխնիկա 12:14 • 08/05 AstraZeneca-ն ամբողջ աշխարհում դադարեցնում է Covid-ի դեմ պատվաստանյութի կիրառումը Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ընկերությունն առաջին անգամ դատական փաստաթղթերում խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ և վտանգավոր կողմնակի ազդեցություն: Խոսքն արյան մակարդուկների առաջացման և արյան թրոմբոցիտների քանակի նվազման մասին է:
-
Իրադարձային 11:18 • 08/05 Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Միքայել Սրբազանի խոսքով՝ 2018թ-ին ինչպես և բոլոր մարդիկ, ինքն էլ 2 օր սխալվել է ապրիլի 23-ին և 24-ին և այդ սխալը մնալու է իր կենսագրության մեջ։ Հիմա լուսանկարներ և ելույթներ են տարածում:
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Սպորտ
-
10:05 • 08.05.24 Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ
Իրադարձային
-
21:40 • 08.05.24 Այս պահին դեպի Երևան երթի մասնակիցները շարժվում են Աբովյան
Մշակույթ
-
10:51 • 08.05.24 Քանյե Ուեսթը կարող է համերգ տալ Ռուսաստանում
-
13:46 • 05.05.24 Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի
Գիտություն/տեխնիկա
-
16:25 • 06.05.24 Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը