Իգոր Կրուտոյի որդին ամուսնացել է 2-րդ անգամ (լուսանկարներ)

16:31 • 14.06.15

Հայտնի ընտանիքի ժառանգ և «Арс» ընկերության ապագա սեփականատեր Նիկոլայ Կրուտոյը օրերս նշել է իր հարսանիքը մերձմոսկովյան գոլֆ ակումբում։ Հայտնի կոմպոզիտորի միակ որդին ամուսնացել է 2-րդ անգամ։ Նրա ընտրյալն է Յուլիա Միրոսլավսկայան, գրում է Комсомольская правда-ն։

Հայտնի է, որ երիտասարդները ծանոթացել են ընկերական շրջապատում և մեկ տարվա հարաբերություններից հետո որոշել են լինել միասին։

Միջոցառման համար ամբողջությամբ վարձակալվել է Agalarov Estate գոլֆ ակումբը, որտեղ հրավիրվել է մոտ 100 մարդ։ Հարսանիքը վարել է երգիչ Նիկոլայ Բասկովը։

Նորապսակների համար երգել են փեսայի հոր ընկերները և համատեղությամբ ռուսական շոու-բիզնեսի հայտնի աստղերը՝ Իգոր Նիկոլաևը, Դիմա Բիլանը և Ալեքսանդր Սերովը։

Իգոր Կրուտոյի որդին բաժանվել է նախորդ կնոջից 2 տարի առաջ՝ 6 տարվա համատեղ կյանքից հետո։ Նրանք ունեն մեկ դուստր։
 

Николай Крутой и Юлия Мирославская

Давид Беркович, Игорь Крутой, Николай Крутой, Юлия Крутая, Виктория Крутая, Ольга Крутая

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Իգոր Կրուտոյի որդին ամուսնացել է 2-րդ անգամ (լուսանկարներ)