10 ճշմարիտ փաստ, որոնց հավատալը դժվար է (լուսանկարներ)

14:15 • 16.06.15

Անվիճելի փաստ է այն, որ մեզ շրջապատող աշխարհը լի է գաղտնիքներով ու մեկը մյուսից հետաքրքիր երևույթներով: Fishki.net կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է 10 միանգամայն ճշմարիտ փաստ, որոնք շատերի համար մտացածին կթվան:
 

 

1.Կապույտ կետի սիրտը կշռում է 1.300 կգ, և մարդը կարող է ազատ լողալ նրա արյունատար անոթներով:

 


2. Ալյասկան ԱՄՆ-ի ամենաարևելյան, արևմտյան ու հյուսիսային նահանգն է:


3.Հարվարդի համալսարանը հիմնադվել է դեռևս այն ժամանակ (1636թ.), երբ Գալիլեո Գալիլեյը ողջ է  եղել:


4. Այն ժամանակ, երբ կառուցվել են Գիզայի բուրգերը, Երկրի վրա դեռևս թափառել են մամոնտները:


5. Յուպիտերի ու Սատուրնի վրա տեղում են ալմաստե անձրևներ:


6. Ռուսաստանն իր տարածքով ավելի մեծ է Պլուտոնից:


7. Մեղրը երբեք չի փչանում:


8. Լինա Մեդինան բժշկության պատմության մեջ ամենաերիտասարդ մայրն է, ով ծննդաբերել է 5 տարեկանում:


9. Շախմատային պարտիաների քանակը, որոնք հնարավոր է խաղալ տախտակի վրա, գերազանցում է տիեզերքի` մեզ հայտնի մասում եղած ատոմների թվին:


10 . Մի աքլոր 18 ամիս ապրել է այն բանից հետո, երբ նրան գլխատել են: