«Ժողովուրդ». Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հարցով կզբաղվի ՀՔԾ–ն

08:26 • 18.06.15


«ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունների փաստի առիթով քրեական գործը հարուցելու կամ այն մերժելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից:

 

Հիշեցնենք, որ Ա. Մովսիսյանը հայտարարել էր, թե. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի և գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 

«Ժողովուրդ». Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հարցով կզբաղվի ՀՔԾ–ն