Արտյոմ Ալեքսանյանը պարտվել է Դավիթ Ալավերդյանին. Եվրոպական խաղեր. Բռնցքամարտ

14:31 • 19.06.15

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում շարունակվում է Եվրոպական առաջին մարզական խաղերը: Այսօր պայքարի են դուրս եկել 46-49 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկները:
 

Այդ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արտյոմ Ալեքսանյանը 1/8 եզրափակչում զիջել է Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանին՝ 3:0 հաշվով:
 

Ավելացնենք, որ հայ բռնքամարտիկներից այսօր պայքարի է դուրս գալու նաեւ 56 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Ավագյանը: