Փղերը սեր են խոստովանում միմյանց՝ կնճիթներն իրար փաթաթելով (լուսանկարներ)
Վայրի բնության լուսանկարիչ Մարգոտ Ռագետը Քենիայի Maasai Mara ազգային արգելոցում նկատել է երկու սիրահարված փղերի, որոնք միմյանց սեր են խոստովանել՝ կնճիթներն իրար փաթաթելով, գրում է Daily Mail-ը։
Հետաքրքրական է, որ սիրահարված փղերը «բարեկամներ» են, քանի որ նրանցից յուրաքանչյուրի ընտանիքը սերում է նույն նախրից։
Նշվում է, որ արգելոցում բնակվում է մոտ 60 փիղ։ Լուսանկարիչը պատմել է, որ նա դիտարկել է, թե ինչպես են երկու փղերն ավելի քան մեկուկես ժամ միմյանց շոյում և փաղաքշում։
Նրանք համբուրվել են, ձայներ հանել և միասին քայլել։


















