Ինդոնեզիայում 10.000-ից ավելի մարդ է լքել բնակավայրը՝ հրաբխի ժայթքման պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)

14:05 • 22.06.15

Ինդոնեզիայի արևմտյան հատվածում վերջին մի քանի օրվա ընթացքում 10.000-ից ավելի մարդ է ստիպված հեռացել տներից` մոտակայքում ժայթքած Սինաբունգ հրաբխի պատճառով:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Սինաբունգ հրաբուխն արթնացել և մոխրի ու ծխի հսկայական կույտեր է սկսել արձակել անցած շաբաթ` 2 տարվա «լռությունից» հետո:

 

Ներկայում հրաբխի հարակից գյուղերից տարհանված մարդկանց թիվը հասել է 10.714-ի: Նշվում է, որ Սինաբունգից 15 կմ շառավղի վրա գտնվող բոլոր տները, այլ շինություններ ու բուսականությունը ծածկված են մոխրի շերտով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 2013թ. տեղի ունեցած ժայթքման հետևանքով 17 մարդ է զոհվել: