Ադրբեջանցի 2 զինծառայող է անցել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ-ներ

21:13 • 23.06.15

Ադրբեջանական Haqqin.az-ը հայտնում է, որ երկու ադրբեջանցի զինծառայող է անցել Հայաստան:

 

Աղբյուրի համաձայն` զինծառայողները մոլորվել են և այդ կերպ հայտնվել Հայաստանի տարածքում: Նախնական տվյալներով այդ տեղեկությունը հաստատում է նաև Ադրբեջանի ՊՆ-ն, որտեղից նման ենթադրություն են հայտնել:

 

Մանրամասնելով` աղբյուրը հստակեցնում է, որ Գազախի շրջանում շփման գծում կրտսեր սերժանտ Մուսա Սաբիր Օղլու Մուսաևը և Տուրալ Սահիբ օղլու Յոլուչաևը անտառա-լեռնային գոտում անցել են Հայաստան: