Ամերիկացի հոգևորականն առաջարկել է բանտ գցել այն կանանց, ովքեր սիրով զբաղվելիս տալիս են Աստծո անունը
Ամերկացի քահանա Ջոն Հեգին Սան Անտոնիո քաղաքից (Տեխասի նահանգ) կոչ է արել բանտ ուղարկել այն կանանց, ովքեր սեքսով զբաղվելու ժամանակ կտան Աստծո անունը:
The Daily Mail-ի փոխանցմամբ` իր այս առաջարկը հոգևորականը հիմնավորել է նրանով, որ Աստվածաշնչում համապատասխան արգելքներ կան. Հին Կտակարանում Աստված պատվիրում է զուր տեղն Իր անունը չտալ:
Իր կողմից հոգևորականը ավելացրել է, որ սա իրականում լուրջ խնդիր է, քանի որ Աստծո անվան նման հոլովումը ամենաստորացուցիչ, ամենակեղտոտ, ամենամեղսալի օրինակներից է:
Հոգևորականը, սակայն, չի ասել, թե նույն արարքի համար պետք է բանտ ուղարկել նաև տղամարդկանց:










