Մասաչուսեթսում նորապսակները 15 մլն դոլար են շահել վիճակախաղով
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Օռլեան քաղաքում բնակվող նորապսակները ակնթարթային վիճակախաղով 15 մլն դոլար են շահել:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` WCVB-ին հղումով, Սթեյսի և Դևիդ Ֆոսթերները, ովքեր ամուսնացել են մայիսին, հունիսի 20-ին Իսթհեմ քաղաքի խանութներից մեկի գանձարկղի մոտ վիճակախաղի տոմս են գնել: Իրենց շահումը ամուսիններն ստացել են երկու օր անց: Հարկերի վճարումից հետո շահումը կազմել է 10 մլն դոլար:
Ամուսինները մտադիր են շահած գումարով տուն և բեռնատար մեքենա գնել: Բացի այդ, շահումի հաշվին նրանք մտադիր են մարել ուսման համար վերցված վարկը:










