Հուսով եմ կարճ կտևի, բայց արդյունքը կլինի ժողովրդի օգտին. Գարիկ Պապոյանը Բաղրամյան 3-ում է (տեսանյութ)

15:49 • 26.06.15

 

«Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանն ընտանիքով կրկին Բաղրամյան պողոտայում է՝ կնոջ և փոքր դստեր հետ: Նա հույս հայտնեց, որ այնպես կլինի, ինչպես նախաձեռնողներն են պլանավորել, իսկ ինքն ավելին չի կարող անել, քան իր և ընտանիքի  ֆիզիկական ներկայությունն է:


«Հուսով եմ կարճ կտևի, բայց արդյունքը կլինի ժողովրդի օգտին»,- ասաց նա և նշեց, թե երբ նայում է պայքարողների կողմը և պաշտպանողների՝ հույսն ավելի շատ է լինում, որ պայքարողները կհաղթեն:


«Գնալով մարդկանց թիվն աճում է, կոնկրետ իմ հետ եկող մարդկանց թիվն աճել է, ամեն օր կծնվեն, կմեծանան և կգան»,- ասաց նա:


Իսկ թե իր կոլեգաներին կոչ անելու մտադրություն չունի, որ գան, միանան, Գարիկ Պապոյանը նշեց, թե դրա կարիքը չի տեսնում: «Իմ կոչը չի, որ նրանց կբերի, այլ խնդիրը, սա այն խնդիրներից է, որ բոլորին է վերաբերում»,- ասաց նա: