Բրիտանացի լուսանկարիչ Նիկ Ջեքսոնն իր զգայուն տեսախցիկով կարողացել է նոր լույսի ներքո ներկայացնել մայրաքաղաք Լոնդոնի տեսարժան վայրերը, գրում է Daily Mail-ը։
35-ամյա լուսանկարիչը Բիգ Բենի աշտարակի, խորհրդարանի շենքերի, Թեմզա գետի, Բաթերսի էլեկտրակայանի, Լոնդոնի աչք պտտօղակի և շատ այլ շինությունների բարձրորակ լուսանկարներ է արել։
Բիգ Բենի աշտարակը և խորհրդարանի շենքերը

Թաուեր կամրջով երթևեկող մեքենաները կեսգիշերին
Սուրբ Պատրիկի օրը Լոնդոնի աչք պտտօղակը գունավորվել է կանաչ գույնով
Մայրամուտ Սուրբ Պողոսի տաճարի ֆոնին
Բուքինգհեմյան պալատի մոտ հավաքված սակավաթիվ զբոսաշրջիկները վայելում են լռությունը 
Թաուեր կամրջի գեղեցիկ գիշերային լուսավորումը
Gherkin և Canary Wharf երկնաքերերի համայնապատկերը սևուսպիտակ լուսանկարում
Բնության պատմության թանգարանի շենքը ներսից
Բրիտանական ազգային թանգարանի Great Court դահլիճը
Բաթերսի էլեկտրակայանի չորս ծխատարները
Թեմզա գետի ջրերը լուսավորվել են մայրամուտի վերջին ճառագայթներով
Սաութ Բենքի պտտվող կարուսելը 
Լոնդոնի աչք պտտօղակը
Միլենիում կամուրջը՝ լուսավորված կապույտ գույնով, որի ֆոնին կարելի է տեսնել Սուրբ Պողոսի տաճարը
Թրաֆալգարյան հրապարակը
Լոնդոնի գեղեցիկ փողոցային արվեստը. գրաֆիտի՝ աղջիկ՝ վարդը ձեռքին
Խորհրդարանի շենքերը կամրջի ֆոնին