Խաղային կարիերայիս վերաբերյալ որոշում կկայացնեմ մեկ ամսվա ընթացքում. Ռոման Բերեզովսկի

01:01 • 26.06.15

Դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով աշխատանքի է անցել Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական կազմում, խոսել է այն մասին, թե արդյոք առաջիկա ամսվա ընթացքում ավարտելու է խաղալու է կարիերան:

 

«Առայժմ չգիտեմ, թե ինչ է լինելու. շատ բան է կախված Հայաստանի հավաքականի մարզչից: Եթե ինձ հաջողվի մարզումային գործընթացով մարզավիճակ հավաքել,, ապա դեռ չեմ ավարտի կարիերաս: Եթե չկարողանամ, ապա փաստ է, որ հակառակ որոշումը կկայացնեմ: Կարիերայիս վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեմ մեկ ամսվա ընթացքում»,- ասել է Բերեզովսկին «Р-Спорт»-ին:

 

Armsport.am-ի տեղեկություններով Բերեզովսկին առաջարկ է ունեցել «Փյունիկից» Չեմպիոնների լիգային մասնակցելու համար: