Բաղրամյան փողոցը առավոտյան և կեսօրին. (լուսանկարներ, տեսանյութ)

13:44 • 27.06.15

Ցուցարարները տրամադրված են մինչև վերջ գնալու, մինչև չկասեցվի  էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ  Էդուարդ Մխիթարյանը ՝ անդրադառնալով աուդիտ անցկացնելու հայտարարությանը։


«Սառեցումը ոչ մի օգուտ չի տալիս, որոշ ժամանակ մարդկանց հույս են տալիս ու վերջ»,-ասաց նա և նշեց, որ մարդիկ չեն պատրաստվում ավել գումար վճարել, առանց այն էլ էլեկտրաէներգիայի սակագինը բարձր է։ «Մինչև հրապարակայնորեն չասեն, որ կասեցվ ել է, այս ցույցը չի ավարտվի»,- ասաց նա։