Ցուցարարները կմնան Բաղրամյան պողոտայում, անելիքները կորոշեն վաղվա հանրահավաքի ժամանակ (ուղիղ)
Արդեն 5-րդ օրն է ինչ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ու նրանց ինքնաբուխ միացած քաղաքացիներ պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Փակ է Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասը, որտեղ ընթանում է բողոքի խաղաղ ակցիան։ Ակցիայի մասնակիցները այս գիշեր ևս անց են կացրել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով կասեցնել էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը։ Բաղրամյան պողոտայում հունիսի 26-ին իրադարձությունների մասին կարող եք կարդալ այստեղ։ Հիշեցնենք, որ հունիսի 22-ի գիշերը լույս 23-ի առավոտը ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ ցրեց բողոքի ակցիան, 237 մարդ բերման ենթարկվեց, որոնք ավելի ուշ ազատ արձակվեցին։
Ուղիղ միացումը՝ Azatutyun.am-ի
00։12
Բաղրամյան պողոտայում այս պահին երաժշտություն է հնչում, ցուցարարները երգում են և պարում։
22.41
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը նկատեց, որ ՀՀ Նախագահի հայտարարությունը, մեծ հաշվով իրենց պահանջները չբավարարեց, ուստի ևս մեկ անգամ պնդում են, որպեսզի ժողովուրդը մոբիլիզացվի Բաղրամյան պաղոտայում, քանի որ իրենք՝ փոքր խմբով իրավասու չեն ողջ ժողովրդի փոխարեն որոշելու:
Ոուստի «Ոչ թալանին» նախաձեռնությունը և ժողովուրդը ևս մեկ օր մնում են Բաղրամյան պողոտայում՝ մինչև 18։00-ն, երբ հետագա քայլերի հետ կապված վերջնական որոշում կընդունվի։
22։37
Ցուցարարները վերջնական որոշում կայացրերին. անկախ ամեն ինչից այսօր շարունակելու են իրենց բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում, ինչի մասին հայտարարեցին խոսափողով։
22.23
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին հարցնում է, թե վերջիններիս մտադի՞ր են ժողովրդին Բաղրամյանից հեռանալու կոչ անել, թե ոչ:
Երիտասարդները, որ մինչ այդ ժողովրդին հարցնում էին՝ չե՞նք մնում, ու ստանոմ պատասխան՝ այո, մնում ենք, հայտարարեցին, որ դա կորոշի ժողովուրդը՝ կիրակի օրը՝ մեկ ընդհանուր որոշմամբ:
«Ինչ եք դուք ուզում»,- հարցրեց Վալերի Օսիպյանը: «Մեր պահանջը եղել է չեղարկում, չի եղել չեղարկում, որոշումը կլինի, բայց այն կլինի վաղը»,- հայտնեցին «Ոչ թալանին երիտասարդները»։
Վալերի Օսիպյանն ասաց, որ Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնելը հաշված րոպեների հարց է, բայց չեն ուզում դա անեն: Ուստի կոչ է անում, որպեսզի մարդկանց կոչ անեն ցրվել:
22:23
Նախագահի հայտարարությունը դուռ ու պատուհան բացեց հաջորդ քայլերի համար. Թևան Պողոսյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ՀՀ Նախագահի հայտարարությունը, որ կառավարությունը մինչև աուդիտը կփոխհատուցի էլեկտրաէներգիայի սակագնի 6.93 դրամը, համարում է «առանվազն հաղթանակ, որ դուռ ու պատուհան բացեց հաջորդ քայլերի համար», ինչը, ըստ Թևան Պողոսյանի, Հայաստանի քաղաքական մշակույթի մեջ չկա:
«Այս պայքարը տվեց այն արդյունքը, որ իսկապես ամբողջ իշխանությունը քանի օր զբաղված էր այս խնդրով, փորձում է գտնել լուծումներ, բանակցություններ է վարելու»,– ասաց
Թևան Պողոսյանը և կարծիք հայտնեց, որ այդ աուդիտը չի լինելու զուտ տեխնիկական , այլ աշխատելու են նաև իրավապահները՝ ոստիկանություն, Քննչական կոմիտե, Գլխավոր դատախազություն:
«Ոնց որ թե հասել են նրան, որ «ИНТЕР РАО ЕЭС» -ն աշխատի նոր մենեջմենթի վրա, արդիականացնի այդ՝ ցանց–ինստիտուտը» - նկատեց պատգամավորը:
Թևան Պողոսյանը նկատեց, որ եթե երիտասարդները, որ իրենց իսկ ձեռքով սարքել են Բաղրամյանի պատը, իրենց իսկ ձեռքով այն քանդեն, ապա կապացուցեն, որ իսկապես տերն են այս երկրի՝ որտեղ կուզեն կքանդեն, որտեղ կուզեն կկառուցեն:
Հարցին, թե որքանո՞վ կարող են քաղաքացիներն իրենց հնգօրյա պայքարը համարել հաղթանակ, եթե ՀՀ Նախագահի հայտարարության մեջ չկա «կասեցում» բառը պատգամավորը պատասխանեց. «Ցանկացած երևույթ պետք է գնահատել, մենք ոնց ենք հասկանում, մեր ութ օրվա պայքարը բերեց նրան, որ մեզ առաջին օրը ասացին՝ ընդհանրապես ոչ մի բան չենք անելու, պարզվեց, որ անելու են»,– ասաց նա։
21.40
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր արած հայտարարությանը, որ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած ողջ բեռը մինչև Բաշխիչ ցանցերում աուդիտ կարվի, ասաց, որ կառավարությունը կփոխհատուցի պետական բյուջեից, բայց պետական բյուջեն որտեղի՞ց է ձևավորվում՝ նույն ՀՀ քաղաքացիներից, հետո ասում են՝ վարկ վերցնենք, էդ վարկը ո՞վ է փակում:
Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությամբ՝ Նախագահի առաջարկը լուծում չի առաջարկում, այլ այդ լուծման քննարկման հետաձգում:
«Իսկ շարժման անելիքները, որոշումները, բացառապես շարժման անելիքն է, և պատգամավորը նկատեց, որ ինքը որևէ ակնարկով, որևէ գործողությամբ երբևէ չի փորձել ուղղորդել՝ հանդիսանալով կենդանի պատի անդամ»,– ասաց նա:
Իսկ քանի դեռ Բաղրամյան պողոտայում մարդիկ կան, Նիկոլ Փաշինյանը կլինի Բաղրամյանում:
Ցուցարարների ձեռքին արդեն իսկ հայտնվել են՝ «Մեր պահանջը չի կատարվել » վերտառությամբ գրություններ:
21.18
Մի քաղաքացու անհրաժեշտ է բուժօգնություն, ցուցարարները միջանցք բացեցին Շտապօգնության մեքենայի համար:
20։37
Չնայածը Նախագահի կոչին՝ կաթվածահար չանել Երևանի կենտրոնի տրանսպորտի աշխատանքը և բացել Բաղրամյան պողոտան, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողները առանձին–առանձին հայտարարուիմ են, որ շարունակելու են իրենց բողոքի ակցիան։ Հետագա անելիքների մասին պաշտոնական հայտարարություն, սակայն, «Ոճ թալանին» նախաձեռնության կողմից դեռ չկա։
Այս պահին Բաղրամյան պողոտայում հնչում է երաժշտություն, ցուցարարները պարում են։
20.04
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից մի քանիսը նշում են, որ չնայած իշխանությունները հայտարարել են, որ թանկացումն անխուսափելի է, իրենց՝ ցուցարարների հիմնական պահանջը եղել է չեղարկել էլէներգայի բարձրացման որոշումը, ոչ թե աուսդիտ անցկացնել:
19.43
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ի պատասխան դիտարկման, որ շատերի կողմից նախագահի հայտարարությունը այդքան էլ միանշանակ չի ընդունվել՝ որպես ցուցարարների հաղթանակ, ասաց. «Ընկալման հարց է, ամեն ինչ արվում է քայլերով, մի քանի ամիս հետո մենք ավելի լավ հաղթանակ կունենանք»։
Հարցին, թե պետք է արդյոք ցուցարարներն ազատեն Բաղրամյան պողոտան, ոստիկանապետն ասաց. «Թող մի քիչ ուրախանան, նոր»։ Ապա ավելացրեց, որ տրամաբանությունը հուշում է, որ դա պետք է անեն։
Ի պատասխան հարց, թե եթե չգնան, արդյոք ոստիկանությունը ուժ կկիրառի, Վլադիմիր Գասպարյանը ժպտաց ու ասաց, թե ինչ-որ մազոխիստական բան կա... ու ավելացրեց.«Դուք ուժ կիրառելը դեռ չեք տեսել»։
Նշենք, որ ցուցարարները այս պահին վանկարկում են՝ պայքարում ենք:
«Ոչ թալանին» կազմակերպության անդամները այս պահին քննարկում են իրենց հետագա անելիքները:
17.30
Այս պահին Բաղրամյանում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով բարձր տրամադրությամբ ասաց. «Կարծում եմ՝ լավ լուծում է, երկրորդ փուլն էլ, երբ մի երկու ամսից Հայաստանը կվերցնի էլեկտրական ցանցերը»: Վովա Գասպարյանին մոտեցավ մի կին ու փորձեց ողջագուրվել:
17.27
ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունը, որ կառավարությունը մինչև աուդիտի անցկացումը կփոխհատուցի ազգաբնակչության վրա հոսանքի թանկացման հետևանքով ավելացող բեռը, Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների մոտ բուռն էմոցիաների տեղիք տրվեց: Նախ, միացվեց զուռնա-դհոլ, ապա ցուցարարները տևական վանկարկում էին «հաղ-թա-նակ»։
Նշենք, որ աուդիտի նպատակն է պարզել, թե որքանո՞վ է հիմնավորված հոսանքի 6. 93 դրամ թանկացումը:
Չնայած, ակտիվիստները ոչ միանշանակ են ընդունում, ու վստահ չեն, որ դա հաղթանակ է: Ոմանք միմյանց մեղադրում են վաղաժամ հաղթանակ տոնելու մեջ:
Նախաձեռնության անդամները դեռ պաշտոնապես չեն հայտնել այս կապակցությամբ իրենց դիրքորոշումը
18.36
Քիչ առաջ ոստիկանական լրացուցիչ ուժեր են բերվել Ֆրանսիայի հրապարակ, ինչպես նաև՝ մեկ ջրցան մեքենա:
17.43
Բաղրամյան պողոտայում տեղակայվել է նաև բուժկետ, դեղերը փակ են, ու անվտանգ
Բաղրամյան պողոտայում տեղակայվել է նաև բուժկետ, որտեղ առաջին օգնություն են ցուցաբերում բժշկական կամավորներ, ովքեր ունեն բժշկական կրթություն:
Կամավոր բուժաշխատողները հրապարակավ ներկայացրեցին, թե ինչ դեղորայք են պահում իրենց մոտ և որ թմրամիջոց պարունակող և վտանգավոր դեղեր չկան:
Կամավոր բուժաշխատող Վահագն Խաչատրյանը նշեց, որ կամավորների կողմից բերված դեղորայքն անվտանգ է և «հատ առ հատ» նայել, ստուգել են: «Հիմնականում առաջին օգնության դեղեր են՝ հակաբորբոքային, ցավազրկող»,-ասաց նա:
Վահագն Խաչատրյանը նշեց, որ շտապօգնության մեքենան հերթապահում է, սակայն բուժկետի անհրաժեշտությունը մեծ է, քանի որ մարդիկ շատ են և արև է, շատ են իրենց մոտենում և գլխացավի դեղ խնդրում: Նաև, ըստ նրա, ճնշման հետ խնդիր ունեցողներն են գալիս, որոնց ճնշումը չափում են և համապատասխան դեղն անհրաժեշտության դեպքում տալիս:
Նա նշեց, որ ճնշման ապարատը բերել է մի գինեկոլոգ բժշկուհի, մյուսների բերած դեղերը ստուգվում են և ընդունում միայն անվտանգները: «Բոլորը թող համոզված լինեն, որ առկա դեղերը փակ են ու անվտանգ»,-ասաց նա:
17:36
Բաղրամյան պողոտայում միասնության շուրջպար են բռնել: Ներկաները ձեռք ձեռքի են բռնել և Լեյլա Սարիբեկյանի «Միասնության շուրջպար» երգի տակ քոչարի են պարում:
16:55
Եթե ոստիկանությունն ուզում է ցույց տալ, որ ժողովրդի մասնիկն են, այսօրվանից թող հրաժարվի մահակներից. Ժ. Սեֆիլյան
Բաղրամյան պողոտա է եկել «Հիմնադիր խորհրդարանի« վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ով կասկած չունի, որ շարժումը հասնելու է հաջողության: Սակայն, ըստ նրա, հարցն այն է, թե այս փոքր հաջողությունից հետո գլխավոր հաջողությունը լինելու է, թե ոչ:
«Խոսքը վերաբերում է նրան, թե այս կեղեքող իշխանությունից ձերբազատում լինելու է, թե ոչ»,- ասաց նա և հավելեց, թե շատերն այստեղ 7 դրամի համար չեն գալիս, այլ նաև արժանապատվության:
Սեֆիլյանը վստահ է, որ համակարգը սպառվում է, և «հակառակորդը» բիրտ ուժի չի դիմում, որովհետև հավաքված բազմությունն է նրան ստիպում, որ այդ քայլին չգնա:
«Այսօր, կարծես թե, բիրտ ուժ կիրառել նրանց ձեռքից խլվել է»,- ասաց նա և հստակեցրեց, թե առաջին հերթին ժողովուրդն է իր քանակով դա արել, երկրորդ հերթին՝ միջազգային հանրությունը:
Առիթից օգտվելով նա ցանկացավ իր խոսքն ուղղել ոստիկանության ղեկավարությանը, որ եթե իրենք ուզում են իրոք համերաշխություն լինի, բացի նրանից, որ պետք է պատժեն բոլոր բիրտ ուժ կիրառած ոստիկաններին, նաև «այսօրվանից հրաժարվեն մահակներից»: Նա հիշեցրեց, որ Հայաստանը կայսրություն չէ, այլ ընտանիքի պետություն:
«Եթե կատարեն այս առաջարկը, ցույց տված կլինեն, որ իրենք մասնիկն են ժողովրդի»,-ասաց նա և վստահեցրեց, թե իշխանություններն ուզեն-չուզեն զիջելու են, հակառակ դեպքում՝ մոբիլիզացիան օր օրի ավելանալու է:
16։11
Բաղրամյան պողոտայում հարսանիք է. հարս ու փեսային շարժման մասնակիցները դիմավորեցին ծափերով: «Համ-բույր, համ-բույր» վանկարկումներով նրանք ստիպեցին զույգին համբուրվել: Հարսը աղջիկների կողմ շպրտեց ծաղկեփունջը, որոշվեց, թե ով է հաջորդը:
Ցուցարարները զույգի՝ Կարինեի և Դավիթի, հետևից բղավում էին. «Բախտավոր լինեք»: Նորապսակները արձագանքում էին՝ «Տարոսը բոլորին»:
Թե ինչու որոշեցին հարսանիքի մի մասն այստեղ անցկացնել, զույգը պատասխանեց. «Որովհետև մենք էլ հայ ենք և ազգի մի մասնիկն ենք»:
Ցուցարարներից մեկը մոտեցավ, զույգին համբուրեց, շնորհավորեց. «Չմոռանաք, որ Բաղրամյանում պսակվեցիք»:
Հարս ու փեսայի գլխին նաև կոնֆետներ նետեցին:
15։53
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը կրկնում է, որ աուդիտի մասին հայտարարությունն ուշացած է և իրենք պահանջում են բարձրացված սակագնի վերանայում:
«Մենք հաստատակամ մնում ենք հավատարիմ մեր պահանջին՝ չեղարկել ՀԾԿՀ-ի որոշումը սակագնի բարձրացման վերաբերյալ, վերանայել սակագինը և նվազեցման հնարավորությունները, և պատժել կարգազանց ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ի լուսաբացին բռնի ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ»,- ասաց նա:
Թե ինչ քայլեր են անելու հետագայում, եթե պահանջը չկատարեն, Վաղինակ Շուշանյանը նշեց, թե քաղաքացիական անհնազանդության քայլեր կարվեն: Նա չի բացառում կրկնեն այն քայլերը, ինչ երեկ արեցին, փակելու են քաղաքի կարևոր փողոցները և եթե երեկ մեկ ժամով էր դա արվում, ապա ամեն օր մեկ ժամ ավելացնելու են:
Իսկ որ ՀՀ ոստիկանապետը հայտարարել և խոստացել է, որ ուժ չեն կիրառի, դա նա պայմանավորեց իրենց հավաքի խաղաղ բնույթ կրելու հանգամանքով և նշեց, թե դրանով իրենց լավություն չեն անում:
15։30
Բաղրամյան պողոտայում այս պահին ամեն ինչ հանգիստ է, նստացույցի մասնակիցների թիվը՝ առավոտյան ժամերի համեմատ, գնալով ավելանում է: Երիտասարդների մի մասը վոլեյբոլ է խաղում: Համույթներ են գալիս երգում ու պարում, որին միանում են նաև քաղաքացիները: Բարիկադներից ու երկաթյա պատնեշներից այն կողմ ոստիկաններ չկան կանգնած:
Բաղրամյան պողոտայում այս պահին ամեն ինչ հանգիստ է, նստացույցի մասնակիցների թիվը՝ առավոտյան ժամերի համեմատ, գնալով ավելանում է: Երիտասարդների մի մասը վոլեյբոլ է խաղում: Համույթներ են գալիս երգում ու պարում, որին միանում են նաև քաղաքացիները:
Բարիկադներից ու երկաթյա պատնեշներից այն կողմ ոստիկաններ չկան կանգնած:
13:15
Այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան փողոցում հայտարարեց, որ ոստիկանական զորքերի վերաբաշխում է արել, հրապարակում լինելու է ջրցան մեքենա և հատուկ տեխնիկա։
«Մի անհանգստացեք ոչ մեկին չենք պատրաստում շրջապատել, գրոհել։ Դա արվում է, որ եթե Երևան քաղաքի այլ փողոցներ կամ հատվածներ փակվեն մենք շատ խիստ կոնկրետ տեղային օպերացիա ենք անելու և շատ խիստ ենք անելու, Բաղրամյանը ընդունված է ասել ժողովրդի սոցիալական ընդվզման մի կետն է, որը մենք հանդուրժում ենք»,- ասաց նա և նշեց, որ ցանկացած ուրիշ տարածքի փակում, ինչպես երեկ տեղի ունեցավ, տեղում շատ խիստ պատժվելու է։
«Սա մեր բոլորի քաղաքն է, և պառալիզացնել քաղաքը ինչ-որ տխմարամտությամբ, թե իրազեկում ենք, դա իրազեկում չէ, դա ոչ ստաբիլ իրավիճակ, անպատժելիության մթնոլորտ ստեղծել է։ Ես չեմ հանդուրժի, որ որևիցե մեկը մտածի, որ Ոստիկանությունը այս երկրում կհանդուրժի անպատժելիության մթնոլորտ։ Այստեղ մարդիկ իրենց սոցիալական խնդիրն են բարձրացնում, դրա համար մենք հանդուրժում ենք»,- ասաց նա և նշեց, որ այլ երկրներից, «այլ մոլորակից» հատուկ տեխնիկա չի բերվել, լրացուցիչ «տիեզերական» զինվորական ուժեր չի տեղափոխվել։
Նա նշեց, որ բոլոր ոլորտներում էլ կան ոչ գրագետ ու ոչ պրոֆեսիոնալ մարդիկ։
Ինչ վերաբերում է միջազգային զեկույցներին ոստիկանական աշխատանքի վերաբերյալ, Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Ես իրենցից լավ գիտեմ իմ համակարգը, թերությունները և իմ արած աշխատանքը: Շատ լավ են անում, որ գնահատական են տալիս, ուշադրություն դարձնում ենք, սակայն երբեք չեմ ղեկավարվի ուրիշի կարծիքով։ Ես գիտեմ շատ ավելին իմ համակարգի մասին, փիլիսոփայորեն եմ մոտենում կարծիքներին»,- ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, թե դուք նախկինում ասում էիք, որ մի մարդը մի պաշտոնին երկար չպետք է մնա, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ չի հոգնել: «Դա ես չեմ որոշում, մեր մեջ ասած, ես բավականին ծեր եմ, սակայն չեմ հոգնել, ես երբեք ոչնչից կառչած չեմ լինի»,- ասաց նա, ապա կատակեց՝ «Ես բացառիկ երևույթ եմ, 60 տարով եմ եկել»։
12:56
Հարբած, մոլորված հորթի հայացքով մարդ չտենամ. Վլադիմիր Գասպարյան
Նայեք խմած մարդիկ չլինեն, կպատժեմ ցանկացած խմածի: Այս մասին այցելելով Բաղրամյան փողոց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Այդ մոլորված հորթի հայացքները ինքներդ եք տեսնում, մի հանդուրժեք։ Այս երեխու կողքին հարբած, մոլորված հորթի հայացքով մարդ չտենամ, դուք մարդկային պատասխանատվություն եք կրում դրա համար»,- իր խոսքն ուղղեց ակտիվիստներին Վլադիմիր Գասպարյանը։
Անդրադառնալով կենդանի պատին՝ նա ասաց. «Եթե դեկորացիայի համար է ուրեմն պիտանի չէ, սակայն եթե մարդիկ եկել են սրտացավությամբ և ցանկանում են ինչ-որ խնդիր լուծել, ուրեմն պետք է իրենց կենսագրության փորձը, տարիքը, տալ երիտասարդներին, որպեսզի նրանց մեջ սադրիչներ չմտնեն»։
Հարցին, թե այս օրերը ինչ ցույց տվեցին, դեկորացիայի համար էր, պատասխանեց. «Տեղ-տեղ»։
Իր կոչը հղելով քաղաքացիներին՝ ոստիկանապետն ասաց. «Երեխեք ջան խաղաղվեք, հանգիստ եղեք, շաբաթ օր է, հանգստյան օր է, ոչ մեկ ոչ մեկին չի պատրաստվում վախեցնել, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը հասկացող ժողովուրդ է չի գնա սխալ քայլեր։
12:19
Բաղրամյան պողոտա է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրան երիտասարդները տաք պոնչիկ առաջարկեցին, ինչին ոստիկանապետը պարզապես ժպտաց:
Պատասխանելով լրագրողերի հարցին, թե որն էր ոստիկանապետի երեկվա վրդովմունքի պատճառը, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ առաջին հերթին Մաշտոցի պողոտայի փակումը ցուցարարների կողմից և որոշ մարդկանց կողմից զենքով ցուցարարների շրջանում շրջելը:
«Դատարկ, տեղ-տեղ ագրեսիայի դրսևորումն էր, որը չէր կարելի հանդուրժել: Եթե ակցիա է արվում, մարդիկ իրենց սոցիալական պահանջն են ներկայացնում, դրա ընկալումը մեր կողմից կա, և մենք ենք պաշտպանում քաղաքացուն, իսկ եթե օրենք է խախտվում, չենք կարող հանդուրժել: Ոստիկանությունը փիլիսոփայորեն է մոտենում այս երևույթին՝ մարդիկ խնդիր են բարձրացնում: Դուք հասկանու՞մ եք՝ ինչ է նշանակում, երբ հանկարծ մի արկածախնդիր մարդ քար է շպրտում ոստիկանի ուղղությամբ, այդ ժամանակ աշխատում է մեխանիզմը»,- ասաց նա:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ոստիկանների շրջանում սադրիչներ չկան և սադրիչները ոստիկանության մեջ չեն կարող գործունեություն իրականացնել: Եթե քաղաքացիական հագուստով ոստիկանը սխալ է գործել այսքան կամերաներ կան, ես կգտնեմ այդ մարդուն և կորուստը ինձնից է լինելու, ոչ թե ձեզնից»,- ասաց նա:
10:50
Բաղրամյան պողոտայում այս պահին խնդիր է առաջացրել կուտակված աղբը, քանի որ «Սանիթեք» ընկերությունը չի հավաքել այն: Երիտասարդները փորձում են կապվել ընկերության հետ՝ հասկանալու, թե ինչու չեն գալիս աղբը տանելու, սակայն ընկերության հեռախոսահամարներն անհասանելի են:
Այս հարցով նրանք դիմեցին տարածքում գտնվող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Նա նշեց, որ ինքը ևս փորձում է կապ հաստատել «Սանիթեքի» հետ, սակայն դեռևս ապարդյուն:
Ակտիվիստները նախազգուշացրին, որ աղբը կարող են դնել ճանապարհի երթևեկելի մասում, ինչին ի պատասխան Վալերի Օսիպյանը զգուշացրեց՝ կհայտնվեն ոստիկանությունում:
10:00
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում աղբամանների վրա կանգնած տղաներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Մինչ շտապօգնության ժամանումը, նրան մոտեցավ ոստիկանության բուժաշխատողը, չափեց տղայի ճնշումը: Պարզվեց, որ նա վատ է զգում իրենց երկար ժամանակ սոված վիճակում արևի տակ մնալու պատճառով: Այնուհետև ժամանեց շտապօգնությունը և նրան օգնություն ցուցաբերեց:
09:20
Առավոտը խաղաղ է Բաղրամյան պողոտայում: Սննդով ծանրաբեռնված սայլակներ են մոտենում ակցիայի մասնակիցներին: «Տաք պոնչիկ, պոնչիկ ուտող չկա՞»,- լսվում է այսուայն կողմից:
Ցուցարարները նախաճաշում են, նրանց տաք սուրճ, հյութ, թեյ են մատակարարում: Ակցիայի մասնակիցներին նաև անվճար ծխախոտ են բաժանում:
Հնչում է երաժշտություն, երիտասարդները վոլեյբոլ են խաղում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Իրադարձային 13:38 • 05/05 «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) «Միաժամանակ ՀՅԴ ԼԵՄ-ի և ՀՅԴ ԶՈՄ-ի ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ հանձնելու նամակը, որում շեշտվում է Երիտասարդության՝ Հայաստանի իշխանությունների հանձնողական քաղաքականության կտրուկ մերժումը»,- ասվում է հրապարակման մեջ:
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Իրադարձային 13:38 • 05/05 «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) «Միաժամանակ ՀՅԴ ԼԵՄ-ի և ՀՅԴ ԶՈՄ-ի ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ հանձնելու նամակը, որում շեշտվում է Երիտասարդության՝ Հայաստանի իշխանությունների հանձնողական քաղաքականության կտրուկ մերժումը»,- ասվում է հրապարակման մեջ:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
16:02 • 05.05.24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
18:42 • 05.05.24 Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա
-
14:49 • 05.05.24 Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
21:35 • 05.05.24 Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում