Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին՝ Եվգենի Պրիմակովի մահվան կապակցությամբ

12:28 • 27.06.15

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Եվգենի Պրիմակովի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի  բաժինը:
 


«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

 


Խորը վշտով ընդունեցի ռուսաստանյան քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչներից մեկի՝ Եվգենի Մաքսիմի Պրիմակովի մահվան մասին լուրը, ում ներդրումը ռուսաստանյան պետականության զարգացման գործում դժվար է գերագնահատել:

 


Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում իր ծանրակշիռ ներդրումն ունեցած Եվգենի Պրիմակովի վառ հիշատակը մշտապես կպահպանվի մեր հիշողություններում:
 


Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անկեղծ ցավակցություններ: Խնդրում եմ զորակցության խոսքեր փոխանցել Եվգենի Պրիմակովի հարազատներին ու մտերիմներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին՝ Եվգենի Պրիմակովի մահվան կապակցությամբ