Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը թեյել են Բրիտանիայի թագավորական զույգի հետ

22:06 • 28.06.15

Հոլիվուդյան աստղային զույգը` Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, թեյ են խմել Բրիտանիայի թագավորական զույգի` Քեմբրիջի դուքս Ուիլիամի և դքսուհի Քեթրինի հետ:

The Independent-ի փոխանցմամբ` ընդունելություն է տեղի ունեցել Քենսինգթոնի պալատում` դեռ ուրբաթ օրը: Հանդիպումը կրել է մասնավոր բնույթ:

ԶԼՄ-ների փոխանցմամբ` հայտնի զույգերը քննարկել են իրենց հետաքրքրող այնպիսի ընդհանուր խնդիր, ինչպիսին է  «վայրի կենդանիների ապօրինի առուվաճառքը»:

Նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնով հանդես եկող Ջոլին մի շարք գործողություններ է իրականացրել Բրիտանիայի արտգործնախարար Ուիլիամ Հեյգի հետ, իսկ Թագուհին Ջոլիին Դամայի տիտղոս է շնորհել` սեռական բռնությունների դեմ իր գործունեության համար: