Ուղիղ միացում Բաղրամյան պողոտայից
Այսօր 7-րդ օրն է, որ փակ է մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը՝ կենտրոնն իրար կապող Բաղրամյան պողոտան: Այս առավոտը տարբերվում է Բաղրամյան պողոտայի նախորդ 6 օրերի առավոտներից. երիտասարդներն այն չսկսեցին աղոթքով, հիմնով ու պողոտան գիշերը կուտակված աղբից մաքրելով:
00.17
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դադարեցրել են նստացույցը Ազատության հրապարակում։ Վաղը նրանք հանդես կգան մամուլի ասուլիսով, որի ընթացքում կտեղեկացնեն իրենց հետագա գործողությունների մասին:
23.37
Բաղրամյան պողոտայում քաղաքացիները լռել են, չեն երգում, հայտարարություններով հանդես չեն գալիս։ Ազատության հրապարակում սակավաթիվ քաղաքացիներ են։
23.20
Բաղրամյան պողոտայում քաղաքացիները չեն դադարում լռել, մի մասը կոչ է անում՝ չբղավել, մի մասն էլ բացականչում է՝ «հաղթելու ենք»։
23.18
Կանգնեք լուռ և ոչ մի բան տեղի չի ունենա. Վալերի Օսիպյանը՝ ցուցարարներին
Բաղրամյան պողոտայում նախաձեռնող խմբի անդամերը հայտարարեցին, որ պետք է բոլորը լռեն, քանի որ իրենք խաղաղ հավաք են անում։ Սակայն ի պատասխան ակտիվիստները բացականչեցին «Հայաստան», «չեղարկում»։
«Դուք նորմալ ասել էլ չեք կարողանում»,-ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Եկեք համագործակցենք, որ մեր և ձեր աշխատանքները լինեն կառուցողական»,-ասաց նա։
Այնուհետև բարձրախոսով լռելու կոչ արեց հայտարարեց Վալերի Օսիպյանը։ Սակայն քաղաքացիները նրան էլ չլսեցին։
«Կանգնեք լուռ և ոչ մի բան տեղի չի ունենա»,-ասաց նա։
23.15
Դադարեցրեք ձայները, հակառակ դեպքում ոստիկանությունը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել համակեցության կանոնները պահպանելու համար. այս մասին ակտիվիստներին Բաղրամյան պողոտայում հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, երբ ակտիվիստները երգում էին։
«Սա արդեն խախտում է, 23։00-ից հետո ոչ մեկ իրավունք չունի աղմկել»,–ասաց նա։
23.09
Քիչ առաջ Բաղրամյան պողոտա շտապօգնության մեքենա անցավ։ Քաղաքացիներից մեկը ասաց, որ երևի թե վարորդը չգիտեր, որ փողոցը փակ է և փորձում էր անցնել։
22.45
ՄԻԵԴ հայց է ուղարկվել ընդդեմ ՀՀ-ի
Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել մեր հայցը՝ ընդդեմ ՀՀ-ի, և բարձրացվել են այն իրավախախտումները, որոնք եղել են այստեղ, ոստիկանների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ։
Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոնիսյանը։
Նա նշեց, որ բոլոր դեպքերում էլ գնալու են դատարաններ և ոստիկանները պատասխան են տալու։
22.27
Սթափվե՛ք, սիրելի պաշտոնյաներ. ակտիվիստ
Սթափվե՛ք, սիրելի պաշտոնյաներ սթափվե՛ք խնդրում եմ։ Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց հոսանքի սակագնի բարձրացման դեմ բողոքող երիտասարդներից մեկը։
Նա մեջբերեց Եղիշե Չարենցի, Վիլյամ Սարոյանի, Գարեգին Նժդեհի խոսքերը։
«Ես խաղաղության մարդ եմ։ Առանց Հայաստանի չկա սփյուռք, առանց սփյուռքի չկա Հայաստան»,-ասաց նա։
22.16
Բաղրամյան պողոտան ոստիկաններն են փակել. ակտիվիստ
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին և կոչ արեց հետևել համակեցության կանոններին։
«Բաղրամյան պողոտան միայն ձեզնով չի սահմանափակվում»,-ասաց նա և նշեց, որ իրենք բազմաթիվ բողոքներ ունեն։
Ակտիվիստներից մեկը կոչ արեց նրան կարդալ Եվրոպական կոնվենցիան, ՀՀ Սահմանադրությունը, իսկ մեկ ուրիշը նշեց. «Մենք խաղաղ երթ էինք անում, Բաղրամյան պողոտան ոստիկաններն են փակել, բացեք՝ մենք մեր երթը շարունակենք, յոթ օր է սպասում ենք»։
22.09
Այս պահին Բաղրամյան պողոտայում հավաքված մարդիկ երգում են Հայաստանի հիմնը, իսկ Ազատության հրապարակում հավաքվածները պարում են և ուրախանում։
21.45
Երգիչ Մրոն Ազատության հրապարակում ելույթ ունեցավ
Ես երիտասարդներին շատ եմ սիրում, մի քանի օր առաջ վերադարձա Արցախից և իմացա այս պայքարի մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո)։
«Ես արդարության և խաղաղության կողմնակից եմ, ցանկանում եմ մեր երիտասարդների վրայից մի մազ չպակասի, բոլոր հարցերին քաղաքակիրթ ձևով են մոտենում»,-ասաց նա և նշեց, որ երիտասարդների համար ելույթ է ունենալու։
«Ես էլ եմ կողմնակից, որ այս հարցը արդարացի լուծում ունենա»,-ասաց նա և նշեց, որ ճիշտ լուծումը համարում է հոսանքի գնի չթանկացումը։
21.30
Վաղինակ Շուշանյանը նշեց, որ նախաձեռնությունը բոլոր մտահոգ իրավաբաններն, տնտեսագետներին խնդրում է միանալ, ստեղծել մի ամբողջական համակարգ, որտեղ կքննարկեն, կվերլուծեն տեղի ունեցածը թե՛ դատական գործընթացներով, թե՛ աուդիտորականին մասնակցել-չմասնակցելով և ճնշումը փողոցում պահելով՝ շատ կարճ ժամանակում հասնեն հաջողության։
«Եթե մենակ վերցնենք միայն փողոցինը, կարող ենք մնալ փողոցում, ինչը կարող է տանել լճացման, կամ ավելորդ բախումների, ինչը մեզ ձեռնտու չէ։ Բոլորս էլ ուժեղ ենք, դուխով ենք։ Ես կարող եմ անընդհատ կանգնել այդ ջրցանի էլ, ոստիկանական զորքերի դեմ էլ, ես պատրաստ եմ ամեն օր այնտեղ կանգնել գան՝ ինձ խփեն, ջրեն գնան»,-ասաց նա սակայն մեջբերեց Սևակի խոսքերը. «Պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»։
Նա այսպիսով անհրաժեշտություն է տեսնում պայքարի հարթակը լայնացնել և նշեց, որ «դավաճանության» մասին ասեկոսեները տանում են շատ հանգիստ։
21.19
Այս պահին իշխանությունները կես քայլ հետ են գնացել. Վաղինակ Շուշանյան
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը Ազատության հրապարակում ելույթ ունենալով ասաց, որ նախաձեռնությունը շարունակում է պայքարը։
«Մենք անցնում ենք պայքարի այլ հարթակ՝ չմոռանալով և բաց չթողնելով նաև փողոցային պայքարը, ցանկացած պահին կարող ենք կրկին դուրս գալ փողոց, կրկին փակել Բաղրամյան պողոտան, յոթ օր, յոթ գիշեր մնալ այնտեղ, բայց այնտեղ մնալն արդյունքը տվել է արդեն և շարունակում է տալ»,-ասաց նա և նշեց, որ այնտեղ մնացած մարդիկ պահում են պայքարի ակտուալությունը։
«Այս պահին իշխանությունները կես քայլ հետ են գնացել, ոչ թե մենք ենք մի քայլ առաջ գնացել»,-ասաց նա և նշեց, որ քննարկվում է, թե ճիշտ կլինի մասնակցել աուդիտին, թե ոչ։
20.52
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ակտիվիստներից Նարեկ Այվազյանը հայտարարեց. «Սիրելի ժողովուրդ, քանի որ երեկ նախաձեռնող խմբի շրջանակներում լիակատար համաձայնություն չեղավ, անհրաժեշտ է վերանայել մեր պայքարի տրամաբանությունը։ Մենք՝ շուրջ մեկ շաբաթ Բաղրամյան պողոտայում ընթացող պայքարի մասնակիցներս, հայտարարում ենք, որ մեր պահանջները և խաղաղ մարտավարությունը չի փոխվում»։
Նա կրկնեց իրենց երեք պահանջները, որոնք արդեն ներկայացվել են և հայտարարեց, որ իրենց անհրաժեշտ է բոլորի օգնությունը և պատրաստ են լսել բոլոր առաջարկները։
20.38
Այս պահին Բաղրամյան պողոտա են ժամանում պատգամավորներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր այս օրերին «կենդանի պատ» էին կազմել քաղաքացիների և ոստիկանների միջև, որպեսզի բախում չլինի։
Նշենք, որ քաղաքացիները հոսքը գնալով ավելանում է։
20.24
Վալերի Օսիպյանը ակտիվիստներից հետաքրքրվեց հետագա անելիքների մասին
Բաղրամյան պողոտայում ևս քաղաքացիների հոսքն ավելանում է, նրանք երգում, պարում են։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հետաքրքրվեց ակտիվիստներից հետագա անելիքների մասին։ Նա հորդորեց սարքավորումների չտեղադրել, քանի որ նման թույլտվություն չունեն, իսկ ակտիվիստները ցանկանում էին տեղադրել հավելյալ բարձրախոս։
20.08
Այնտեղ մեր ընկերներն են՝ անկախ իրենց դիրքորոշումներից. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Բաղրամյան պողոտայում պայքարող ակտիվիստների հետ միացում կլինի։
«Այնտեղ մեր ընկերներն են՝ անկախ իրենց դիրքորոշումներից»,-ասաց նա և նշեց, որ խիստ զբաղված լինելու պատճառով չի տեսել, թե ովքեր են այնտեղ:
«Մարդիկ ավելի նպատակահարմար են գտնում փողոցային պայքարը շարունակել` այդ ֆորմատով` այնտեղ ու կարծում եմ, որ որևէ մեկը իրավունք չունի մեղադրել, թե ինչու մնացիք այնտեղ, դա իրենց ընտրությունն է»,-ասաց նա։
Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ քննարկումներից հետո հետագա անելիքները պարզ կլինի։ Ինչ վերաբերում է աուդիտին իրենց մասնակցությանը, նա ասաց, որ պետք է մասնագետներ լինեն, այնպիսիք, որ «չծախվեն»։
Սա ընդամենը կես քայլ առաջ է. շեշտեց Մաքսիմ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե պահանջը արդյո՞ք կատարված է։
«Հաղթանակ փոքր մասով կարելի է համարել, որ այս պահին ՀՀ քաղաքացու գրպանից ավել գումար դուրս չի գալու, սակայն վերցնելու են պահուստից, այն գումարից, որը որ ՀՀ քաղաքացին դնում է իր կարիքները հոգալու համար, սա ընդամենը շատ փոքր քայլ է և հաղթանակ համարել չի կարելի»,-ասաց նա։
19.57
Բաղրամյան պողոտայում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին կրկին մոտեցավ այն քաղաքացին, ով հայտարարում էր, թե իրեն թույլ չեն տալիս հեռանալ Բաղրամյան փողոցից։
Վալերի Օսիպյանը լրագրողներին ասաց, որ քաղաքացին վրդովված է։ «Քաղաքացին իր եղբոր տղայի հետ գտնվում էր այստեղ և ցանկանում էր հեռանալ այստեղից, և կային մի խումբ քաղաքացիներ, որոնք արգելք էին հանդիսացել և իր ասելով՝ սպառնացել են, այսքանը մենք գիտենք»,-ասաց նա և նշեց, որ այդ քաղաքացին, նախ ասաց, որ հայտարարություն ունի ասելու, իսկ հետո հրաժարվեց։
Հարցին, թե հնարավոր է սադրի՞չ է, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Դե չէ, ինչ սադրիչ, նրա ինչն է սադրիչ»,-ասաց նա և նշեց, որ իրենց լրատվական ծառայության տղաները ֆիքսել են այն պահը, երբ այդ քաղաքացին հավաքի մասնակիցների հետ զրուցում էր։
Այնուհետև այդ քաղաքացին, ով ի դեպ չցանկացավ ներկայանալ, լրագրողների հետ զրույցում ասաց. «Այս շրջապատը, որ կա, որ այս շարժումը ղեկավարում է, ժողովուրդը չէ, ծախված, առած...»։
19.47
ՀԷՑ-ում իրականացրած աուդիտը ճիշտ չի որոշելու էլեկտրաէներգիայի սակագնի գոյացման հարցը. ակտիվիստ
Ազատության հրապարակում հանրային քննարկման ժամանակ քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Արեգունին ասաց, որ միայն ՀԷՑ-ում իրականացրած աուդիտը ճիշտ չի որոշելու էլեկտրաէներգիայի սակագնի գոյացման հարցը, արդյունավետ կամ անարդյունավետ լինելը։
«Էլեկտրաէներգիայի սակագինը չի գոյանում միայն ՀԷՑ-ում, այլ գոյանում է ամբողջ համակարգում, այսինքն՝ ամբողջ համակարգում պետք է արվի աուդիտ»,-ասաց նա։
Նշենք, որ Ազատության հրապարակում գնալով մարդկանց թիվն ավելանում է։
19.31
Բաղրամյան պողոտայում ձևավորվեց բաց հարթակ
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարությամբ հանդես եկավ ակտիվիստներից մեկը։ Նա նշեց, որ ունեն մի քանի խնդիրներ, որոնք պետք է լուծեն։
«Բաց հարթակ է ձևավորվում, որտեղ կխնդրենք հիմնականում հանդես գան մասնագետները՝ մեր հիմնական պահանջների վերաբերյալ՝ երեք րոպե ժամանակում»,-ասաց նա և ներկայացրեց այդ երեք պահանջները՝ չեղյալ համարել ՀԾԿՀ՝ էլեկտրաէներգիայի սակագնի որոշումը, գործողություններ իրականացնել սակագնի իջեցնելու նպատակով, ինչպես նաև՝ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։
19.10
Բաղրամյան պողոտայում որոշ քաղաքացիներ բացականչում են՝ «Բաղ-րամ–յան», «տվող չկա» (նկատի ունենալով աղբարկղները-խմբ), «չե-ղար-կել»։
18.57
Անդրիաս Ղուկասյանը հորդորում է վերադարձնել աղբամանները, փոխարենը ոստիկանությունից պահանջելով համանման այլ առարկաներ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Բաղրամյան պողոտայում հավաքված ակտիվիստներին հիշեցրեց, որ պողոտայում իբրև բարիկադ օգտագործվող աղբամանների հարցով սեփականատեր «Սանիթեք» ընկերությունը բողոք է ներկայացրել ոստիկանություն, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ:
Նա նշեց, որ այս առիթով ինքն առաջարկ ունի և իր վրա վերցրել է այն ակտիվիստներին ներկայացնելու պատասխանատվությունը:
«Ստեղծված իրավիճակում աղբամանների միջոցով բաժանարար գիծը ստեղծվել էր, որպեսզի ապահովվի շուրջօրյա հավաքի անհրաժեշտ անվտանգությունը և որպեսզի ձևավորվի ազատ տարածք, որտեղ լրագրողները կարողանան աշխատել: Ոստիկանությանը առաջարկել եմ տրամադրել այլ առարկաներ՝ համապատասխան ձևով անվտանգությունը ապահովելու համար»,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ փոխարինված առարկաները պետք է մնան Բաղրամյանում այնքան ժամանակ, քանի դեռ չի իրականացվել ակտիվիստների պահանջները: Անդրիաս Ղուկասյանը հորդորեց հարցը դնել հանրային քննարկման, սակայն նրա խոսքերի ավարտից հետո հավաքվածները միաբերան դեմ արտահայտվեցին:
18.37
Ես երեկ տեսել եմ, որ դու սթափվել ես. Վլադիմիր Գասպարյանը՝ քաղաքացիներից մեկին
Քիչ առաջ Բաղրամյան պողոտա ժամանեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Մոտենալով քաղաքացիներից մեկին, ով բողոքում էր, թե իրեն ու տղային սպառնում են, ասաց. «Ես տեսել եմ, որ դու սթափվել ես, ես որ նայում էի քեզ, տեսել եմ, որ հասկացել ես»,-ասաց նա, ինչին ի պատասխան նա ասաց, որ երեկ չէր հասկացել, այսօր է հասկացել։
Այնուհետև այդ քաղաքացու հետ ոստիկանապետը առանձնացավ՝ իմանալու, թե ինչ է պատահել։
18.25
Բաղրամյան պողոտայում մի քաղաքացի հայտարարեց, որ իրեն և տղային ուժով են պահում Բաղրամյան պողոտայում
Բաղրամյան պողոտայում մի քաղաքացի, ով ստացել է Վաղինակ պապիկ անունը, մոտեցավ ոստիկաններին և խնդրեց իր և իր տղայի անվտանգությունն ապահովել: Նա նշեց, որ իրենց ուժով սպառնում են, որ մնան Բաղրամյանում:
«Մի քաղաքացի մեզ ուժով սպառնում է… այստեղ բոլորը կեղծավորներ են, դուք սաղդ կեղծ ազգ եք: Այս ամեն ինչը կեղծ է: Մի բան կարող եմ ասել, որ երեխու կյանքը պետք է փրկեմ»,-հայտարարում էր նա:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հարցրեց թե կա՞ որևէ մեկը, ում մեղադրում է, քաղաքացին նշեց, որ որևէ մեկին մատնանշել չի ցանկանում, բայց խնդրում է, որ երկու ոստիկան իրենց ուղեկցեն:
«Ուրեմն էս հինգ օրվա կեղծավորություն դու էիր անում»,-բացականչեցին ցուցարարները, ովքեր փաստեցին, որ երեկ նա էր, որ բարձրախոսը վերցրել գոռում էր. «Առաջ, առաջ»:
«Վաղինակ պապիկին բոլորն են այդպես ճանաչում, մեր հետ հավասար երեկ ապահովել է ժողովրդի անվտանգությունը, այսօր առավոտյան հանկարծ հիշեց, որ իր ու Տիգրանի կյանքը թանկ է: Այստեղ ո՞վ է պարտադրում, եթե ցանկացող կա գնալու, խնդրեմ, էն ա ճանապարհը: Մենակ թող ով հրաժարվում է պայքարից, տղամարդավարի ասի, ոչ թե կանչեն ընկեր Օսիպյանին»,-ասաց ցուցարարներից մեկը:
18։02
Ինձ համար անհասկանալի է, երբ գալիս են այստեղ մեր և ցուցարարների միջև պատնեշ են կազմում. Վալերի Օսիպյան
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը գտնում է, որ Բաղրամյան փողոցում մնացողներն էլ կգնան։ «Իհարկե կցրվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Հարցին, թե որքան եք սպասելու, նա ասաց՝ «Տեսնենք, իրենք կգնան»:
Նա ասաց, ար Ազատության հրապարակում իրավիճակը ևս նորմալ է, երիտասարդները այնտեղ զրուցում, քննարկում են։
Հարցին, թե պայթուցիկներով մարդկանց հայտնաբերեցիք, պատասխանեց. «Համապատասխան ծառայությունները զբաղվում են, միգուցե հայտնաբերվել են, դիմեք լրատվական ծառայությանը։ Մենք արդեն մեկ շաբաթ՝ յոթ օր, այստեղ ենք և փաստեր ունենք արձանագրված, թե ինչեր ենք այստեղ հայտնաբերել՝ ընդհուպ ատրճանակ, ավազով շշեր, փայտեր, մահակներ, դիմակավորած անձիք, ոչ սթափ վիճակում քաղաքացիներ, ալկոհոլ, որը ջրի տարաներով փորձում էին այստեղ բերել, մենք փաստով ենք աշխատում»։
Նա զարմանալի համարեց, երբ քաղաքացին փորձում է ոստիկաններից պաշտպանվել։ «Ինձ համար նույնիսկ անհասկանալի է, որ երբ գալիս են այստեղ մեր և ցուցարարների միջև պատնեշ են կազմում, ումից են պաշտպանում՝ ես էլ չգիտեմ»,-ասաց նա։
17:26
Բաղրամյան պողոտայում կրկին երաժշտություն է հնչում
Բաղրամյան պողոտայում կրկին երաժշտություն է հնչում: Նշենք, որ երեկ երեկոյից, ինչ բարձրախոսներ չկան, ոչ երաժշտություն, ոչ էլ երգ ու պար կար այստեղ: Բարձրախոսների մի մասը ոստիկանությունն էր տարել, մի մասն էլ շարքից դուրս էր եկել: Այս պահին ցուցարարներից մեկը դհոլ է նվագում, մի մասը երգում է, մի մասն էլ ծափողջյուններով ոգևորում մասնակիցներին:
Ի դեպ, նշենք, որ ցուցարարների պառակտումից հետո, երբ որոշվեց մի մասը գնա Ազատության հրապարակ, մի մասն էլ մնա Բաղրամյան պողոտայում, նախկին աշխուժությունը չկա: Բաղրամյանում նույնիսկ սննդի կետը, որտեղ մասնակիցներին ջուր և սնունդ էին բաժանում, այսօր այլևս չէր գործում:
17:13
Բաղրամյան պողոտայից մեկնարկեց իրազեկման երթը՝ հոսանքի թանկացման որոշումը լիարժեք կասեցնելու պահանջով: Երթին միացան փոքրաթիվ խմբով երիտասարդներ: մնացած կրկին ոչ մեծաթիվ խումբ շարունակեց պահանջը ներկայացնել Բաղրամյան պողոտայից:
16:03
Երիտասարդները ժամը 17:00-ին քաղաքի կենտրոնական փողոցներով իրազեկման երթ կիրականացնեն և կվերադառնան Բաղրամյան պողոտա
Բաղրամյան պողոտայում ցույցը շարունակելու կողմնակից երիտասարդները հայտարարեցին, որ 15-20 երիտասարդներով ժամը 17:00-ին քաղաքի կենտրոնական փողոցներով իրազեկման երթ կիրականացնեն և կվերադառնան Բաղրամյան:
«17-ին մենք խաղաղ երթ ենք անելու, որպեսզի պայքարն ավելի ընդլայնվի և հասանելի լինի հայ ազգին, այսպես ապրել չի լինում, սա թալան է, որևէ հիմնավորում չկա»,- ասաց երիտասարդներից մեկը:
Նա նշեց, որ խնդրում են սադրանքների չգնալ: «Մեզ սադրանք պետք չէ, սադրիչներ պետք չեն, մենք գնալու ենք մինչև վերջ»,-հայտարարեց նա:
15:57
Մեզ աուդիտ պետք չէ, մեզ պետք է լիարժեք չեղարկում. ակտիվիստ
Բաղրամյանում ցույցը շարունակելու կողմնակից երիտասարդներից մեկը քիչ առաջ հայտարարեց, թե իրենց պայքարը շարունակվում է: Նա նշեց, թե ով գնացել է Ազատության հրապարակ, նրանց հաջողություն:
«Գնացողներին մենք ոչ մի պիտակավորում չենք ուզում տալ: Գնացել են, թող իրեն պայքարն այնտեղ շարունակեն, մենք որտեղ սկսել ենք, այնտեղ էլ կավարտենք մեր պայքարը»,- ասաց նա:
Նա նշեց, թե Բաղրամյանում լիդերներ չկան: «Մենք հավաքվել ենք մի խնդրի շուրջ՝ մեր պահանջն է լիարժեք չեղարկում»,- ասաց նա: Սակավաթիվ հավաքվածները վանկարկեցին «չե –ղար-կում»:
Երիտասարդը նաև անդրադարձավ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը. «Հարգելի Նախագահ, ձեր ասածը ոչ մի հարցի լուծում չէ, մեզ աուդիտ պետք չէ, մեզ պետք է լիարժեք չեղարկում: Մեզ պետք չեն ազգամիջյան բախումներ: Մեր ցույցը, մեր երթը խաղաղ է, ամեն ինչ օրինական է և խաղաղ: Այսօր եթե ոստիկաների հետ բախում տեղի ունենա, ոչ մեկ չի շահի դրանից, մեզ պառակտում պետք չէ»:
14։38
Թե՛ Բաղրամյան պողոտան, թե՛ Ազատության հրապարակը այս պահին կիսադատարկ են. վիճակն անորոշ է
Գիշերվա իրադարձություններից հետո Բաղրամյան պողոտայում շատ քիչ քաղաքացիներ են, իսկ Ազատության հրապարակում ավելի քիչ մարդ կա: Հաշվի առնելով,որ 35 աստիճան տաքություն է, հնարավոր է, որ ցուցարարների սակավամարդությունը դրանով է պայմանավորված:
Ոստիկաններն էլ, չնայած, հայտարարություններին, որ ցույցը կցրվի, գործողությունների չեն դիմում:
11:19
Երեկ Բաղրամյան պողոտայում մնալու կոչեր անող երիտասարդներից մեկը ցուցարարներին արգելում է որևէ հարցազրույց տալ լրագրողներին:
11:15
Աղբամանները Բաղրամյանից տեղափոխելու փորձից «Սանիթեք» ընկերությունը հրաժարվեց
Աղբամանները տեղափոխելու փորձը՝ մինչ այս պահը չի հաջողվել իրականացնել և կարծես թե, ցուցարարների «դիմադրությունը» հաջողությամբ է պսակվել: Ցուցարարների վանկարկումներից հետո Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հրահանգեց, որ ոստիկանական խումբը հետ վերադառնա:
Աղբամանները առգրավվելու համար եկած «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները նույնպես հեռացան Բաղրամյան պողոտայից, առանց սեփական գույքի:
Նշենք, որ ըստ «Սանիթեք» ընկերության, աղբամաններից յուրաքանչյուրն արժե 300 000 դրամ, իսկ այնտեղ կա թվով 35-40 աղբաման, այսինքն՝ մոտ 10 մլն դրամի գույք:
09:57
Բաղրամյանում փորձում են քանդել աղբամանների պատնեշը.«Սանիթեքի» գույքը վնասելու փաստով հարուցվել է քրգործ
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը աղբամանները պաշտպանող երիտասարդներին հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փաստի առթիվ:
Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, ով ուղեկցում էր Վալերի Օսիպյանին, հայտարարեց, որ քննչական գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ է առգրավվել Բաղրամյան 3-ում գտնվող աղբամանները: Ուստի կոչ արեց երիտասարդներին չխոչընդոտել կատարվող գործողություններին:
Ցուցարարները թույլ չեն տալիս և վանկարկում են` ոչ:
Քրեական գործով կասկածյալներ չկան:
09:47
Բաղրամյան 3-ում հունիսի 29-ի առավոտը նախկինների նման տոնական ու ուրախ չէր: Ավելին՝ ցուցարարների մի խումբ «պաշտպանում է» «Սանիտեքի» աղբամանները, որոնք ոստիկանությունը պահանջում է հանձնել աղբահավաք ընկերությանը: Իսկ ոմանք էլ հայտնում են, որ պետք է հանձնել աղբամանները:
Անհամաձայնության այս մթնոլորտում երիտասարդների`աղբամանները չտալու կողմնակիցներին ներկայացնող երիտասարդը հայտարարեց, որ քանի որ աղբամանները ժողովրդի անվտանգության և բռնությունների չենթարկվելու երաշխիքն են, իրենք դրամահավաք կանեն, նոր աղբամաններ կգնեն «Սանիտեքի» համար, իսկ սրանք կպահեն:
Երիտասարդների մեջ շրջում է մի աղջիկ` «Ախպերս կորել է» վերտառությամբ ցուցանակը պարզած և հայտնում,որ երեկ գիշերը ժամը 23-ին տեսել են, որ եղբորն անհայտ ուղղությամբ տարել են ոստիկանները, սակայն նա բաժիններում չէ:
09:30
Վաղ առավոտյան պողոտա այցելեց, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որ լրագրողի դիտարկմանը, որ չնայած երեկ հնչեց հայտարարություն, որ 23:00-ից հետո կվերականգնվի հասարակական կարգը, սակայն ոստիկանությունն այդպես էլ չդիմեց գործողության,պատասխանեց. «Ես ասել եմ, որ լռության ժամը պետք է պահպանվի ժամը 23-ից հետո»: Իսկ հարցին, թե՝ ասացիք, որ իրավապահները պատասխանատվության կենթարկեն, պատասխանեց. «Հիմա էլ եմ ասում»:
Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ու նրանց միացած հազարավոր քաղաքացիներ, որոնք պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, պողոտան փակելով պահանջում են կասեցնել էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 7 դրամով թանկացրած որոշումը:
Հիշեցնենք նաև, որ երկու օր առաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ անցկացրած խորհրդակցությունից ժամանակ հանգամանորեն անդրադարձել էր խնդրին ու առաջարկել ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ու հեղինակություն ունեցող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, ու եթե հարկ կա ներգրավել նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարել աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հարցերին, թե ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումն ու սակագինը չբարձրացնելու դեպքում ինչպիսի վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին: «Իսկ մինչ այդ Կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի օբյեկտիվ բարձրացման սոցիալական բեռը»,- ասել էր ՀՀ Նախագահը:
Նախագահի այս հայտարարությունը նախ որպես հաղթանակ ընդունվեց, ապա ակցիան գլխավորող երիտասարդները բարձրաձայնեցին, որ այդ առաջարկը, ըստ էության, չի բավարարում իրենց պահանջը, այն է՝ կասեցնել որոշումը: Ու որոշում ընդունվեց շարունակել բողոքի ակցիան ու մնալ Բաղրամյան պողոտայում,մինչև իրենց պահանջի հստակ կատարումը:
Ցուցարարներն այդ գիշեր ևս մնացին Բաղրամյան պողոտայում:
Երեկ երեկոյան ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ. ոստիկանությունը մինչ այս պահը չի խոչընդոտել հավաքի իրականացմանը, մասնակիցների նկատմամբ ուժ չի գործադրել, հավաքի փաստացի կազմակերպիչներին վարչական պատասխանատվության
չի ենթարկել, շարունակել է պահպանել հասարակական կարգը, այդ թվում՝ հավաքի մասնակիցների անվտանգությունը: Սակայն նշված պարտականությունն ունի իր կատարման սահմանները և չի կարող կաշկանդել ոստիկանությանը` բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս ` հավաքը դադարեցնելու հիմքերը:
Ոստիկանության այս հայտարարությանը հաջորդեց «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպիչների մեկի՝ Վաղինակ Շուշանյանի կոչը՝ լքել Բաղրամյան պողոտան ու պայքարը շարունակել Ազատության հրապարակում: Նախաձեռնության առաջնորդը առաջինը լքեց պողոտան, նրան միացան որոշ համախոհներ: Սակայն ակցիայի մասնակիցների մի ստվար բազմություն, որ առաջարկը չընդունեց, մնաց Բաղրամյան պողոտայում:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ժամը 23:00-ից կդիմեն գործողության,եթե խանգարեն հասարակական կարգը:
Ոստիկանությունը, սակայն, որևէ քայլի չդիմեց: Այժմ Բաղրամյան պողոտայում են ցուցարարները, պատ կազմած ոստիկանները:
Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները, որոնք կենդանի պատ էին կազմել ոստիկանների ու ցուցարարների միջև, գիշերը լքել են պողոտան: Ցուցարարների կողքին է մնացել Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը:
Նախորդ օրվա իրադարձություններին ծանոթացեք այստեղ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:56 • 25/04 Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Քաղաքականություն 16:13 • 26/04 Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 12:13 • 26/04 ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համալսարաններում զանգվածային ուսանողական ընդվզnւմներ են՝ հաջակցություն Գազայի (լուսանկարներ) Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները քննադատող պաղեստինամետ բողոքի ցույցերը, ինչպիսին նախորդ շաբաթ կազմակերպել էին Կոլումբիայի համալսարանի ուսանողները, տարածվել են ամբողջ Միացյալ Նահանգներում: Այս մասին գրում է golosameriki.com-ը:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 20:16 • 25/04 Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են:
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քաղաքականություն
-
21:40 • 26.04.24 Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան
-
21:27 • 26.04.24 Կիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետ
Իրավունք
-
20:42 • 26.04.24 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Սպորտ
-
08:58 • 26.04.24 Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր)