113-ամյա ամերիկացին կիսվել է երկար ու առողջ ապրելու իր գաղտնիքով

14:05 • 29.06.15

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի 113-ամյա բնակիչ Բեռնարդո Լապալոն, չնայած պատկառելի տարիքին, շարունակում է առողջ մնալ` օրական ոտքով հաղթահարելով 2.5 կմ տարածք։

 

Ծերունին պատմել է, որ առողջ ապրելակերպի ու ճիշտ ընտրված սննդի շնորհիվ իրեն շատ երիտասարդ է զգում և անգամ փայլուն հիշողություն ունի:

 

Լապալոյի խոսքով՝ իր նախանձելի երկարակեցության ու առույգ լինելու գաղտնիքը 5 սննդամթերք օգտագործելու մեջ է` դարչին, մեղր, սխտոր, շոկոլադ, ձիթայուղ։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ դարչինը նվազեցնում է խոլեստերինի քանակն ու կանխում վարակների տարածումն օրգանիզմում: Մեղրը վերացնում է տոքսիններն ու թարմություն հաղորդում: Մինչդեռ սխտորը պայքարում է քաղցկեղի բջիջների տարածման դեմ ու կրճատում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:

 

Մուգ շոկոլադի մեջ եղած կակաոն օգնում է հաղթել դեպրեսիան ու հարուստ է հակաօքսիդանտներով, իսկ ձիթայուղի միջոցով կարելի է կանխել բոլոր տեսակի սրտային հիվանդությունների առաջացումը։

 

Հետաքրքրական է, որ այս արժեքավոր խորհուրդները Լապալոն ստացել է իր հորից, ով մասնագիտությամբ բժիշկ է եղել և ցանկացել է, որ որդին հնարավորինս առողջ ու երկար ապրի:

 

113-ամյա ամերիկացին կիսվել է երկար ու առողջ ապրելու իր գաղտնիքով