Քիմի քրոջ` Քենդալ Ջեների լուսանկարն ամենահանրաճանաչն է դարձել Instagram-ում

19:37 • 29.06.15

Instagram-ի գոյության ողջ պատմության ընթացքում ամենահանրաճանաչ լուսանկարն է դարձել Քիմ Քարդաշյանի քրոջ՝ ամերիկուհի ֆոտոմոդել Քենդալ Ջեների լուսանկարը, որը վերջինս հրապարակել էր 2015-ի մայիսին:

Ինչպես գրում է Lenta.ru-ն` The Independent-ին հղումով, տվյալ լուսանկարը 2.6 մլն «լայք» է հավաքել:

Լուսանկարում 19-ամյա Ջեները պատկերված է հատակին պառկած` ժանյակավոր գործվածքով սպիտակ զգեստով, իսկ մազափնջերը՝ սրտաձև ձևավորմամբ:

Ի դեպ, այս ցուցանիշով Ջեները գերազանցել է Քարդաշյանին: Instagram-ում հանրաճանաչության նախորդ ռեկորդը պատկանում էր Քիմի և Քանյե Ուեսթի պսակադրության օրվա լուսանկարին, որը 2.4 մլն «լայք» էր հավաքել: Լուսանկարն արվել էր 2014-ի մայիսին` Իտալիայում: