Ռուս միլիարդատերը պատվիրել է աշխարհի ամենամեծ զբոսանավը. ԶԼՄ-ներ

09:23 • 01.07.15

Ռուս միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոն, ով հանդիսանում է «Եվրոքիմ» ընկերության համասեփականատերն ու Ռուսաստանի ամենահարուստ բնակիչների ցանկում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, գերմանական Nobiskrug  նավաշինական ընկերությանը պատվիրել է աշխարհի ամենամեծ զբոսանավը:

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ ամերիկյան CNBC հեռուստաալիքին հղումով, զբոսանավը, որի երկարությունը 147 մ է, ստացել է White Pearl («Սպիտակ մարգարիտ») անվանումը:

 

Այն կլինի եռահարկ ու կունենա մեծ լողավազան: Ըստ ԶԼՄ-ների՝ զբոսանավը պատրաստ կլինի 2016թ. հուլիսին, իսկ ինչ վերաբերում է White Pearl-ի գնին, ապա ոչինչ չի հաղորդվում: