Վերջ: 2:0: «Շիրակը» վստահ հաղթանակ է տոնում: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին, «Զրինսկիի» հարկի տակ:
90. Մրցավարը 3 րոպե ավելացրեց հիմնական ժամանակին:
87. Դեղին քարտ ստացավ Տիգրան Դավթյանը:
85. Խաղի հերոս Ժան-Ժակ Բուգուհիին փոխարինեց երիտասարդ Արամ Մուրադյանը:
82. Բարիկյանի փոխանցումից հետո Մալաքյանը գլխով բարձր հարվածեց:
81. Վիուլեն Այվազյանը դուրս եկավ նպաստավոր դիրք եւ հարվածեց, սակայն դարպասապահը տեղում էր:
78. Վիուլեն Այվազյանը փոխարինեց Դրիսա Դիարասուբային:
75. Զերավիցայի հեռահար կրակոցը բարձր ստացվեց:
68. Երմակովը վստահ գործեց՝ թույլ չտալով հյուրերին կրճատել հաշվի տարբերությունը:
66. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: 2:0: Ժան-Ժակ Բուգուհի: Դարպասապահի սխալից հետո Բուգուհին տիրեց գնդակին, շարժվեց առաջ եւ սուր անկյան տակ գրավեց անպաշտպան դարպասը: Դուբլի հեղինակ է դառնում կոտդիվուարցին:
65. Բուգուհիիիիիիիիիիիիիի.... Դիարասուբայի փոխանցումից հետո Ժան-Ժակը հիանալի դիրքից համարձակվեց բարձր հարվածել:
64. Աղվան Դավոյանը դեղին քարտ ստացավ. մրցավարը գտավ, որ նա ժամանակ է ձգում:
59. Դավիթ Հակոբյանին փոխարինեց Անդրանիկ Բարիկյանը:
56. Մրցակցի խաղացողը նպաստավոր դիրքից պատրաստվում էր հարվածել, սակայն Արման Հովհաննիսյանը հասցրեց խանգարել նրան:
51. Հյուրերի հեռահար հարվածից հետո Վսեվոլոդ Երմակովը ետ մղեց գնդակը:
48. Ձախ եզրից սուր փոխանցում հետեւեց «Զրինսկիի» տուգանային, սակայն դարպասապահը տեղում էր:
46. Մեկնարկեց երկրորդ խաղակեսը:
Առաջին խաղակեսն ավարտվեց: Ընդմիջում:
44. Երրորդ դեղինն են ստանում հյուրերը. այս անգամ զգուշացվեց Միլան Մումինովիչը:
40. «Զրինսկին» վտանգավոր դիրքում տուգանայինի իրավունք էր ստացել, սակայն մրցակցի խաղացողն անհաջող հարված կատարեց:
36. Բուգուհիի դեմ կոպիտ խաղալու համար դեղին քարտ ստացավ Պերո Ստոյկիչը:
32. Մրցակցի իրացրած անկյունայինից հետո գնդակը հրաշքով չհայտնվեց «Շիրակի» դարպասում. պաշտպանը վերջին վայրկյանին հեռացրեց գնդակը:
28. Էդգար Մալաքյանի հարվածից հետո դարպասապահը տիրեց գնդակին:
23. «Զրինսկին» տուգանայինի իրավունք էր ստացել, որն անհաջող խաղարկեց:
21. Ընդունած գոլից հետո հյուրերն ակտիվացել են եւ տարածքային առավելություն ունեն:
17. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: 1:0: Ժան-Ժակ Բուգուհի: Օգտվելով պաշտպանի անվստահ խաղից, Բուգուհին սուր անկյան տակ ներխուժեց տուգանային հրապարակ եւ վարպետորեն գրավեց հյուրերի դարպասը:
16. Ձեռքով խաղի համար դեղին քարտ ստացավ Միլոշ Ֆիլիպովիչը:
14. Դիարասուբան ձախ եզրից գնդակը հասցեագրեց նպաստավոր դիրքում գտնվող Բուգուհիին, սակայն փոխանցումն ուժեղ էր եւ «Շիրակի» ռմբարկուն դժվարությամբ կասեցրեց գնդակը:
13. Հյուրերի գրոհից հետո Երմակովն անհաջող հեռացրեց գնդակը, որից հետո «Զրինսկիի» խաղացողը բարձր հարվածեց:
12. Բուգուհին տուգանայինից հարվածեց դարպասին, սակայն դարպասապահին հաջողվեց գնդակը դուրս բերել անկյունային, որի իրացումից հետո «Շիրակը» կորցրեց գնդակը:
10. Բուգուհին նետվել էր առաջ, սակայն պաշտպանը հեռացրեց գնդակը՝ թույլ չտալով մեն-մենակ դուրս գալ դարպասապահի դեմ:
6. Բուգուհին տուգանայինի մատույցներից հարվածեց, բայց շեղ էր:
3. Զերավիցայի հեռահար հարվածը բարձր ստացվեց:
2. Գյումրիի Քաղաքային մարզադաշտը գրեթե լեփ-լեցուն է:
1. Հանդիպումը մեկնարկեց:
________________________________________________________________
Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
Եվրոպա լիգա, Որակավորման 1-ին փուլ, 1-ին հանդիպում
N |
ՇԻՐԱԿ |
N |
ԶՐԻՆՍԿԻ |
45 |
Վսեվոլոդ ԵՐՄԱԿՈՎ |
1 |
Ռատկո ԴՈւՅԿՈՎԻՉ |
20 |
Միլոշ ՍՏԱՄԵՆԿՈՎԻՉ |
2 |
Զվոնիմիր ԲԼԱԻՉ |
25 |
Աղվան ԴԱՎՈՅԱՆ |
5 |
Դանիել ԳՐԱՈՎԱՑ |
5 |
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ (ա) |
6 |
Անտո ՌԱԴԵԼՅԻՉ |
2 |
Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
7 |
Դենի ՍՈւՄԵՆՈւՈՎԻՉ |
21 |
Գեւորգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
8 |
Միլան ՄՈւՄԻՆՈՎԻՉ |
8 |
Գոռ ՄԱԼԱՔՅԱՆ |
10 |
Միլոշ ԶԵՐԱՎԻՑԱ |
36 |
Դրիսա ԴԻԱՐԱՍՈւԲԱ |
16 |
Պերո ՍՏՈՅԿԻՉ (ա) |
10 |
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ |
17 |
Օգնյեն ՏՈԴՈՐՈՎԻՉ |
22 |
Էդգար ՄԱԼԱՔՅԱՆ |
24 |
Սթիվ ՆԻԿՈԼԻՉ |
9 |
Ժան-Ժակ ԲՈւԳՈւՀԻ |
55 |
Միլոշ ՖԻԼԻՊՈՎԻՉ |
N |
Պահեստայիններ |
N |
Պահեստայիններ |
1 |
Գոլ ԷԼՅԱԶՅԱՆ |
22 |
Գորան ԿԱՐԱՉԻՉ |
3 |
Արտյոմ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ |
13 |
Վուչինա ՍՑԵՊԱՆՈՎԻՉ |
7 |
Վիուլեն ԱՅՎԱԶՅԱՆ |
18 |
Իվո ԶԼԱՏԻՉ |
12 |
Անդրանիկ ԲԱՐԻԿՅԱՆ |
19 |
Միլոշ ԱՉԻՄՈՎԻՉ |
15 |
Կարեն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |
20 |
Դանիել ՍՏՈՅԱՆՈՎԻՉ |
18 |
Արամ ՄՈւՐԱԴՅԱՆ |
25 |
Օլիվեր ՊԵՏՐԱԿ |
14 |
Արման ԹԱԴԵՎՈՍՅԱՆ |
|
|
N |
Գլ. մարզիչ |
Գլ. մարզիչ |
|
|
Վարդան ԲԻՉԱԽՉՅԱՆ |
Վինկո ՄԱՐԻՆՈՎԻՉ |