Եգիպտոսի դատարանը հաստատել է հայազգի պարուհու՝ Սաֆինազի ազատազրկման դատավճիռը

19:12 • 05.07.15

Եգիպտական դատարանը 6 ամսվա ազատազրկման է դատապարտել «Սաֆինազ» բեմական կեղծանվամբ հայտնի հայազգի պորտապարուհի Ծովինար Գուրյանին:  BBC-ի փոխանցմամբ՝  նրա նկատմամբ կայացած դատավճիռը հաստատվել է:

Պարուհուն մեղադրել էին եգիպտական դրոշի գույներով զգեստով պարելու  համար, համարելով որ դա անարգանք է երկրի դրոշի նկատմամբ: Բացի ազատազրկումից, նա պետք 2000 դոլար տուգանք վճարի:  

Եգիպտոսում  ազգային դրոշը վիրավորելու մասին օրենքն ուժի մեջ է մտել մեկ տարի առաջ: Դեռևս հայտնի չէ՝ կձերբակալվի՞ արդյոք պարուհին, թե նրան ազատ կարձակեն գրավի դիմաց:

Սաֆինազը Եգիպտոսում ելույթ է ունենում երկու տարուց ավելի: Նա նկարահանվել է մի շարք ֆիլմերում և հանդես է գալիս հարսանյաց արարողությունների ժամանակ: