Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժին տարված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել. Աշոտ Ահարոնյան
Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել են, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։
Հիշեցնենք, որ ՀՀ ՀԾԿՀ-ն հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Դրանից հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները որոշեցին գալ ու ակցիան շարունակել Ազատության հրապարակում, սակայն ցուցարարների մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում:
15:02
Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժին տարված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել. Աշոտ Ահարոնյան
Բաղրամյան պողոտայից ոստիկանության տարբեր բաժիններ են տարվել 46 քաղաքացի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Նրանցից 6 անչափահասներն անմիջապես ազատ են արձակվել: Մնացած 40 քաղաքացիները նույնպես ազատ են արձակվել»,- տեղեկացրեց Աշոտ Ահարոնյանը:
14:16
«19:00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում, մենք չենք նահանջում, մեր պայքարը շարունակվում է»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց նստացույցին մասնակցող ակտիվիստներից մեկը:
Հարցին, թե Ազատության պողոտայից գնալու են Բաղրամյան պողոտա, ակտիվիստը պատասխանեց, թե դա տեղում կորոշեն: Նա ասաց, թե իրենք կարծում են, որ ոստիկաններն ապօրինի են իրենց ընկերներին բերման ենթարկել:
«Մենք մեր պահանջի տերն ենք, այն չի կատարվել, պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր պահանջները կկատարվեն»,- հայտարարեց ակտիվիստը:
14:04
Բաղրամյան պողոտայում մարդիկ հավաքվել են մայթերին՝ բերման ենթարկված ցուցարարներին ազատ արձակելու պահանջով:
Ոստիկանությունն էլ նրանց հավաստիացնում է, որ ամենաուշը մեկ ժամից նրանք բոլորն ազատ կարձակվեն ու հորդորում են նրանց սպասել Ազատության հրապարակում:
13:56
Ակտիվիստներ Անդրիաս Ղուկասյանը և Արգիշտի Կիվիրյանը ոստիկաններին կոչ են անում հեռանալ տարածքից և թույլ տալ իրենց իրենց իրավունքների սահմաններում խաղաղ հավաք իրականացնել:
13:46
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քիչ առաջ ոստիկանների կողմից Բաղրամյան պողոտան բացելուն՝ ասաց.«Տարբեր խմբակցության պատգամավորներ, մենք այդ համարձակությունը մեր մեջ գտանք ներկա գտնվելու, որպեսզի անդառնալի բաներ չլինեն, որպեսզի մեր երկրի հեղինակությունը չտուժի, որպեսզի մեր երկրի քաղաքացիների համար անցանկալին տեղի չունենա»:
Նա և նշեց, որ իրենց քաղաքական գնահատականը ավելի ուշ կտան։
13:30
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ բերման ենթարկվածների նկատմամբ որևէ գործողություն, հետապնդում չի իրականացվելու, նրանք բաց են թողնվելու: «Ամեն դեպքում իրենց շնորհակալություն, իրենք իրենց պահել են շատ լավ՝ որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացիները, նաև հաղթանակը բոլորին է: Հավաստիացնում եմ, որ նրանց նկատմամբ ոստիկանությունը հետապնդում չի իրականացնի և չի բացառվում, որ հիմա էլ ազատ արձակվեն»,-ասաց նա։
13:29
Ոստիկանության հորդորները չլսողները ոստիկանները նստեցրին ոստիկանական մեքենաներ և տարան ոստիկանական բաժին: Բաղրամյան պողոտան այս պահին բացվեց և մեքենաները կարողացան երթևեկել:
13:19
Ոստիկանությունը հեռացրեց Բաղրամյանում կենդանի պատ կազմած ցուցարարներին:
13:14
Բաղրամյան պողոտայում է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Փոխոստիկանապետ հունան Պողոսյանի հետ զրույցում նա ասաց, թե բռնությունը պետք է բացառել:
«Բռնություն չի լինելու, մենք հորդորում, խնդրում, պահանջում ենք, որ իրենք ազատեն երթևեկելի մասը: Բռնություն չենք կիրառելու, իրենց հեռացնելու ենք ճանապարհի բանուկ մասից»,- ասաց Հունան Պողոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին ասելով, թե թող իր հեղինակությունն օգտագործի՝ կոչ անելով բացել փողոցը:
13։04
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց, թե չի հասկանում աղբամանները տանելու իմաստը, եթե նստացույցը Բաղրամյան պողոտայում շարունակվելու է:
13։02
Բաղրամյան պողոտայում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը: Վերջինս ասաց, թե դժվարանում է գնահատական տալ այս պահին Բաղրամյանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
«Բոլորիս գերխնդիրն է, որ մասնակիցներից որևէ մեկի նկատմամբ բռնություն չկիրառվի և օրենքի խախտումներ չարձանագրվեն: Երկու կողմերն էլ պետք է ողջախոհ և ավելի զգոն լինեն, որպեսզի չկրկնվի հունիսի 23-ի իրադարձությունները»,- ասաց Էլինար Վարդանյանը:
12։50
Բաղրամյան պողոտայում ոստիկանների թիվն ավելանում է: Ավելանում է նաև ցուցարարների թիվը:
Աղբամանները տեղափոխում են բեռնատար մեքենաների մեջ:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ է անում միասին վերականգնել Բաղրամյան պողոտայի այն տեսքը, որը մինչ այս ունեցել ենք:
«Եկեք միասին մաքրենք աղբը»,- հորդորեց Վալերի Օսիպյանը:
«Երբ աղբամաններն էիք ապամոնտաժում, կոչ չարեցիք միասին անել դա»,- պատասխանեցին ակտիվիստները:
12։46
Ոստիկաններն ապամոնտաժեցին Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները
Ոստիկաններն ապամոնտաժեցին Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները տանում են աղբամանները:
12։43
Ոստիկաններն անցան գործողությունների և բարիկադների դեր տանող աղբամանները փորձում են հեռացնել Բաղրամյան պողոտայից:
12։42
Այս պահին Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակ է: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հորդորում է լքել Բաղրամյան պողոտան և նստացույցը շարունակել Ազատության հրապարակում:
Ցուցարարները բարիկադների մոտ փողոցի լայնքով կարմիր ժապավեն են կապում՝ փորձելով ոստիկանությանը թույլ չտալ բացել Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը:
Ոստիկանությունը քիչ առաջ կրկին զրուցեց նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի հետ, հորդորեց սադրանքների չդիմել և բացել Բաղրամյան պողոտան:
Ցուցարարները նստել են Բաղրամյան պողոտայում և երգում են:
12։31
Մենք խաղաղ ցուցարարներ ենք, ու ինչ անելու եք, սա սադրանք է դիտվելու. Դավիթ Սանասարյանը՝ ոստիկաններին
«Ժառանգության« մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը նկատեց, որ «գնում ենք բանակցությունների, բայց ոստիկանությունը….», ինչին ի պատասխան՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ անթույլատրելի է ոստիկանության հետ պայմաններով խոսելը:
«Մենք խաղաղ ցուցարարներ ենք, ու ինչ անելու եք, սա սադրանք է դիտվելու»,-Դավիթ Սանասարյանը նկատեց, որ ժողովուրդը պետք է որոշի՝ ինչ անել:
Ըստ նրա՝ եթե մի բան եղավ, դրա ողջ պատասխանատվությունը կրելու է ոստիկանությունը:
12:21
Ոստիկանությունը մինչև 12:30 Բաղրամյանի աղբամանները հավաքելու ժամանակ է տվել
Ոստիկանությունը Բաղրամյան 3-ում արդեն երկու շաբաթ գիշերող ցուցարարներին մինչև 12:30-ը աղբամանները հավաքելու ժամանակ տվեց, այլապես ժամկետի ավարտին դա կանի ոստիկանությունը:
Այս մասին հայտարարեց Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: «Որևէ մեկիդ նկատմամբ կոպիտ գործողություն չի լինի, եթե տղաներ, աղջիկներ, էլ ոնց դիմեմ, եթե չսադրեն»,- խոստացավ Հունան Պողոսյանը:
Հունան Պողոսյանը հորդորեց. «Եկեք նորմալ, մարդավարի՝ քաղաքակրթության շրջանակներում այս հարցը լուծենք»: Ըստ փոխոստիկանապետի՝ բողոքելու ցուցարարների իրավունքը բացարձակ իրավունք չէ:
«Քո իրավունքը իմ իրավունքն էլ է, տղա ջան»,-ասաց Հունան Պողոսյանը և հիշեցրեց, որ ցույցը թեև խաղաղ է, բայց օրինական չէ:
Միևնույն ժամանակ, Վալերի Օսիպյանը կոչ արեց գտնել այլընտրանքային հրապարակ, տեղանք, պայմանով, որ ցուցարարները տեղանքը չփակեն:
Աղբամանների մոտ հավաքված՝ երիտասարդները սպասում են:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Սպորտ 22:37 • 27/03 Ես չէի ցանկանում հեռանալ, ամեն ինչ շատ արագ կատարվեց, ստիպված էի մի քանի օրվա ընթացքում փոխել կյանքս. Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Ինձ ներկայացրեցին այլ առաջնություն, այլ թիմ, այլ հանդերձարան: Սրանք փոփոխություններ էին, որոնք ես չէի սպասում, ինչի պատճառով հենց սկզբից էլ դժվար էր ինձ համար
-
Ժամանց 23:41 • 27/03 «Ինկած բերդի իշխանուհին»՝ մի քանի մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակը տրվեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին՝«Տունը սահմանին» ներկայացման համար, բեմադրությունը՝ Արտուշ Միքայելյանի:
-
Իրադարձային 14:15 • 27/03 Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա, մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։
-
Մամուլի տեսություն 08:17 • 27/03 Զիջելու են արդյոք տարածքներ Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է սահմանազատման հարցը. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ մասնավորապես որ հատվածներում պետք է սահմանազատում արվի, արդյոք այն ներառում է նաեւ Ջիլիզա գյուղը, որ խոսվում է, թե հանձնվելու է:
-
Մամուլի տեսություն 09:29 • 27/03 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» Պարզվում է` Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիեւն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռեւանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին։
-
Տնտեսություն 12:17 • 27/03 Նոր ավտոմատ համակարգով 23,681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։
-
Քաղաքականություն 18:39 • 27/03 Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Գիտություն/տեխնիկա 16:02 • 27/03 Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամենամեծ օձին (լուսանկարներ, տեսանյութ) 15 հոգուց բաղկացած միջազգային կենսաբանների թիմը Հյուսիսային կանաչ անակոնդային հայտնաբերել էր փետրվարին և համոզված էր, որ սա նոր տեսակ է, քանի որ դրա ԴՆԹ-ն 5,5 տոկոսով տարբերվում էր մյուս անակոնդաների ԴՆԹ-ից:
-
Քաղաքականություն 10:17 • 27/03 Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովը «ակնհայտորեն միակողմանի և կանխակալ» է որակել ԵՄն և ԱՄՆն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» չակերտները՝ Tertam գործողության համար այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆն՝ մեկնաբանելով ապրիլի 5ին Բրյուսելում վարչ
-
Քաղաքականություն 15:08 • 27/03 Ես չէի կարող շնորհակալություն չհայտնել Տիխանովսկայային, որը դահլիճում պաշտպանում էր Հայաստանի շահերը. Ալեն Սիմոնյան Պետք է ասեմ, որ նույնիսկ պահ եղավ, որ երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)