Կանադացի մոդելը մեկնել է Սիրիա և կռվել «Իսլամական պետության» դեմ (լուսանկարներ)

23:11 • 06.07.15

Կանադացի մոդել Թայգեր Սանը մեկնել էր Սիրիա` «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու:

Ռուսաստանյան Life News-ին նախկին մոդելը պատմել է Սիրիայի պատերազմի սարսափների մասին: 46-ամյա կինը Սիրիայում է մարտից, գրեթե չունի նախնական մարտական պատրաստվածություն, սակայն կռվում է առաջնագծում:  

Թայգերը մարտնչել է ազգաբնակչության պաշտպանության քրդական զորամիավորումներում: Այժմ նա տուն է վերադարձել` հյուծվածության պատճառով: 

Սիրիա մեկնելու իր դրդապատճառները նախկին մոդելը բացատրել է նախկինում արաբի հետ իր սիրավեպով, որը սակայն թողել էր իրեն` նախընտրելով հաշվարկով ամուսնությունը:

Այժմ նա խոստովանում է, որ մահացած մարդիկ իրեն չեն հետապնդում, սակայն մտածում է Սիրիայում կորցրած ընկերների մասին: