Սիլվիո Բեռլուսկոնին 3 տարվա ազատազրկման է դատապարտվել

22:24 • 08.07.15

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 3 տարվա ազատազրկման է դատապարտվել:

Տեղեկությունը հաղորդում է France-Presse-ը` վկայակոչելով իտալական դատարանի հայտարարությունը:

Ըստ այդմ` Բեռլուսկոնին ազատազրկվել է կոռուպցիայի գործով: Ըստ Նեապոլի դատական իշխանությունների` նախկին վարչապետը մեղավոր է ճանաչվել սենատորներին կաշառք տալու գործով:

 

Սիլվիո Բեռլուսկոնին 3 տարվա ազատազրկման է դատապարտվել