Պերմի «Ամկարը» հրաժարվել է վաճառել պաշտպան Ռոբերտ Արզումանյանի տրանսֆերային իրավունքները, որի կապակցությամբ առաջարկներ է ստացել երկու ղազախական ակումբներից:
Ինչպես հայտնում է sport-express.ru-ն, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծաղայություններով հետարքրքություն կա նաև ռուսական Պրեմյեր լիգայի մի քանի ակումբների կողմից: «Ամկարի» ղեկավարությունը, որի կազմում 29-ամյա Արզումանյանը հանդես է գալիս այս տարեսկզբից, գտել է, որ իրենց չեն կարող թույլ տալ բաժանվել թիմի հիմանական կենտրոնական պաշտպանի հետ:
Արզումանյանի՝ «Ամկարի» կազմում անցկացրած 8 պաշտոնական խաղերում պերմցիները 3 հաղթանակ են տոնել, այդ թվում Մոսկվայի «Դինամոյի» ու ԲԿՄԱ-ի նկատմամբ, 4 ոչ-ոքի են խաղացել, և միայն մեկ պարտություն կրել: