Ռուսաստանցի կինը փոխել է սեռը և ամուսնացել` պարտքերի պատճառով

21:41 • 08.07.15

Ռուսաստանի Աստրախանի երկրամասի բնակչուհին փոխել է սեռը և ամուսնացել, որպեսզի չվճարի պարտքերը:

«Գազետա»-ի փոխանցմամբ` տղամարդ դարձած այդ կինը պարտք է եղել պետությանը: Ըստ տեղի իրավապահների` նա պետք է 70 հազար ռուբլու տուգանք վճարեր` բռնություն կիրառելու և կյանքի համար վտանգավոր վիրավորումներ հասցնելու համար, ընդ որում՝ պաշտոնեական պարտականություններ կատարելիս:

Իր պարտավորությունները չկատարած կնոջ նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, որի արդյունքները ապշեցրել են. կինը փոխած է եղել սեռը, անձնագրի տվյալները, վեր է ածվել Անդրիան անունով տղամարդու:

Նա նաև պաշտոնապես ամուսնացել է մեկ այլ կնոջ հետ և հաստատվել Մոսկվայում: