Թուրքիայում կառավարություն ստեղծելու գործընթացը պաշտոնապես կմեկնարկի այսօր

17:38 • 09.07.15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարականով՝ այսօր երկրում  կմեկնարկի կառավարություն ձևավորելու գործընթացը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական TRT Haber կայքը, այդ մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ էին տեղի ունեցել, որին մասնակցել էր 20 կուսակցություն: Ընտրության արդյունքում խորհրդարանում ներկայացված լինելու իրավունք էր ստացել 4 կուսակցություն: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէր կարողացել բացարձակ մեծամասնություն կազմել, ուստի ստիպված է կոալիցիոն կառավարություն կազմել:

Դավութօղլուն այժմ վարչապետի պաշտոնակատարն է և պարտականությունները կատարելու է մինչև նոր կառավարության ստեղծումը:

Թուրքիայում կառավարություն ստեղծելու գործընթացը պաշտոնապես կմեկնարկի այսօր