Պարուհի Վարդան ներառվել է մոլորակի 100 ամենասեքսուալ կանանց ցուցակում. լուսանկարներ

23:56 • 09.07.15

Ուկրաինայից հայազգի պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) ներառվել է  FHM տղամարդկանց հանդեսի Ռուսաստանի հրատարակության 100 ամենասեքսուալ կանանց ցուցակում:

 

Համաշխարհային և ռուսաստանյան շոու-բիզնեսի  Топ-100 սեքսուալ կանայք ներկայացվել են ըստ 2015-ի առաջին կեսի տվյալների: Այս սպասված ցուցակում Վարդանուշը 36-րդ տեղում է` այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են դերասանուհի Մեգան Ֆոքսը (31), Բեյոնսեն (25), Միլա Կունիսը  (19), Քիմ Քարդաշյանը (18), Շակիրան (10), Ռիհաննան (9), Իրինա Շեյքը (7 ), Վերա Բրեժնևան (4) և այլք: Այս տարվա առաջին կեսի ամենասեքսուալ կանանց ցուցակը գլխավորել է դերասանուհի Քեյթ Ափթոնը: 

 

Վարդանուշ Մարտիրոսյանը pole-dance-ի աշխարհի չեմպիոն է, հանդես է գալիս նաև որպես երգչուհի: