Հայ բռնցքամարտիկներից երկուսը եզրափակչում են, մեկն առնվազն ապահովել է բրոնզե մեդալ. Ոսկե ձեռնոց

20:20 • 10.07.15

Սերբիայում ընթացող «Ոսկե ձեռնոց» անվանումը կրող բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարում հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց վստահ ելույթները:
 

24 երկրների ներկայացուցիչների պայքարում  երկու հայ բռնցքամարտիկ դուրս են եկել եզրափակիչ ևս մեկ մարզիկ էլ դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ առնվազն ապահովելով բրոնզե մեդալ:

 

Հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն 51 կգ քաշային աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը և 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Հայաստանը ներկայացնող մյուս բռնցքամարտիկը՝ 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, այսօր հաղթելով Ռիչարդ Կոչիսին դուրս եկավ կիսաեզրափակիչ և վաղը կպայքարի եզրափակչի ուղեգրի համար :

 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Սերբիա էր մեկնել 6 մարզիկով, որոնցից 3 աապահովել են մեդալ և դեռ պայքարում են ամենաբարձր տեղերի համար, այս մասին հաղորդում է Հ այաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: