Կառլա Բրունին ցուցադրել է Bvlgari-ի հերթական «գլուխգործոցները» (լուսանկարներ)

09:23 • 11.07.15

Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունին, ով հանդիսանում է հեղինակավոր Bvlgari ոսկերչական բրենդի գովազդային դեմքը, ներկայացրել է զարդերի նոր հավաքածուն:

Ինչպես նշում է tatler.ru-ն, աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը համարվող Բրունին իրեն վայել նրբագեղությամբ գովազդել է բերնդի` մեկը մյուսից ճոխ ու թանկարժեք զարդերը:

Ընդհանուր առմամբ, հավաքածուում ներառված են վզնոցներ ու թևնոց-ժամանացույցներ: Նմուշներից ամեն մեկը զարդարված է բազմագույն թանկարժեք քարերով, ադամանդներով և ունի Bvlgari-ին հատուկ օրիգինալ դիզայն: