Լոնդոնում կայացել է Նիքի Հիլթոնի և միլիարդատեր Ջեյմս Ռոթշիլդի հարսանիքը (լուսանկարներ)

10:13 • 11.07.15

Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում կայացել է բարձրաշխարհիկ հասարակության 2 վառ ներկայացուցչի` Նիքի Հիլթոնի ու Ջեյմս Ռոթշիլդի հարսանիքը: 

Ինչպես նշում է tatler.ru-ն, աշխարհի ամենաազդեցիկ ընտանիքների շարքը դասվող Հիլթոնների ու Ռոթշիլդների ներկայացուցիչները հայտարարել են իրենց նշանադրության մասին 2014թ. օգոստոսին:

Այս կապակցությամբ Նիքին լրագրողներին էր ցուցարել փեսացուի նվիրած` ո՛չ ավել, ո՛չ պակաս 1.6 մլն դոլար արժողությամբ թանկարժեք մատանին:

Նշվում է, որ պսակադրության արարողությունը կայացել է Քենսինգտոնյան պալատի պարտեզում: Երեսունմեկամյա հարսնացուն ներկայացել է Valentino բրենդի ճերմակաթույր զգեստով, որի արժեքը 80.000 դոլար է:

Նիքի Հիլթոն


Հարսնացուի քույրը` Փերիս Հիլթոն


Հարսնացուն հոր` հյուրանոցային մագնատ Ռիչարդ Հիլթոնի հետ

Լոնդոնում կայացել է Նիքի Հիլթոնի և միլիարդատեր Ջեյմս Ռոթշիլդի հարսանիքը (լուսանկարներ)