Թե որքանով է կուրծքը ապահովագրել Օռնելա Մուտին (լուսանկարներ)

21:42 • 13.07.15

Այս օրերին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում հատուկ հյուրի կարգավիճակով Երևանում է իտալական կինոյի աստղ Օռնելա Մուտին: Նա այսօր էլ աչքի է ընկնում իր հմայքով ու բարեմասնություններով:

Արտասահմանյան մամուլում Մուտին այն աստղերի ցուցակում է, ովքեր անհավանական գներով ապահովագրել են իրենց հայտնի բարեմասնությունները:

Մուտին, ըստ մամուլի հրապարակումների, ապահովագրել է իր կուրծքը՝ 350.000 ԱՄՆ դոլարով: Մամուլը սա կապում է Մուտիի բիզնեսի հետ. Օռնելան ոսկերչական իրեր է թողարկում և հաճախ էլ ինքը կրում է իր զարդերը՝ որպես «կենդանի գովազդ»: