Հայ կնոջ կերպարն ուժեղ է, կարող է մրցել շատ ազգերի տղամարդկանց հետ. Սիրուշո

09:59 • 13.07.15

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում անդրադառնում է հայ կնոջ կերպարին՝ նշելով, որ այն իր համար ուժեղ է։

 

«Ինձ համար հայ կնոջ կերպարն ուժեղ է: Նա իր համարձակությամբ և պատվի բարձր զգացումով կարող է մրցել շատ ազգերի տղամարդկանց հետ)) Դարեր շարունակ հայ կինը միշտ պատրաստ է եղել պաշտպանել իր տունը, արժեքները...Երբեք, սակայն, չկորցնելով կանացիությունը»,– ասվում է գրառման մեջ:

 

Երգչուհին գրառման հետ «Ֆեյսբուքում» տեղադրել է իր լուսանկարը, որում նա կրում է հայկական տարազ, իսկ ձեռքին կա հրացան։

 

Հայ կնոջ կերպարն ուժեղ է, կարող է մրցել շատ ազգերի տղամարդկանց հետ. Սիրուշո