Թերևս ամենամեծ բանտային թունելը. ինչպես է մեքսիկացի նարկոբարոնը փախել բանտից (լուսանկարներ, տեսանյութ)

22:42 • 13.07.15

Շարունակվում է «մարդաորսը», որ Մեքսիկայում հայտարարվել է աշխարհի ամենահզոր նարկոբարոնների դեմ, ովքեր վերջերս փախել էին անհավանական եղանակով, որ կարելի է տեսնել միայն ֆիլմերում:  

Russia Today-ը ներկայացրել է, թե ինչպես շաբաթ օրը մեքսիկական բանտից փախել նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանը:

Թունելի առկայությունը բացահայտվել է նարկոբարոնի խցի լոգարանի միջոցով: Թունելի երկարությունը գնահատվում է 1,5 կմ, խորությունը՝ 10 մ: Աղբյուրը սա անվանում է թերևս ամենամեծ բանտային թունելը, որով փախուստ է կատարվել:

Հենց այս թունելն է օգնում հասկանալ, թե առհասարակ ինչպես էր հնարավոր նման «լկտի փախուստ» գլուխ բերել խիստ ռեժիմի բանտից: Հրապարակված լուսանկարները ֆիքսել են նաև բազմաթիվ իրավապահների շփոթահար դեմքերը «դեպքի վայրում»:

 

 

Թերևս ամենամեծ բանտային թունելը. ինչպես է մեքսիկացի նարկոբարոնը փախել բանտից (լուսանկարներ, տեսանյութ)