Զավեշտալի ֆոտոշարքի շնորհիվ ծովախոզուկները դարձել են համացանցի նոր աստղերը (լուսանկարներ)

10:39 • 14.07.15
Զավեշտալի ֆոտոշարքի շնորհիվ  ծովախոզուկները դարձել են համացանցի նոր աստղերը (լուսանկարներ)


Գաղտնիք չէ, որ կենդանիների մասնակցությամբ զավեշտալի ֆոտոշարքերը միշտ էլ մեծ արձագանք են գտնում վիրտուալ տիրույթում` ֆոտոշարքի հերոսին կամ հերոսներին մի ակնթարթում դարձնելով հայտնի:

Ինչպես նշում է Telegraph.co.uk–ը, այս առումով բացառություն չեն կազմել նաև Ֆուզբերտա և Մի Ջի Փի քույր ծովախոզուկները, որոնք իրենց տիրուհու նախաձեռնությամբ դարձել են ուշագրավ ֆոտոշարքի հերոսներ:

Կենդանիների տիրուհին` գրաֆիկական դիզայներ Մոնիկա  Վուն, պատմել է, որ սկզբում սկսել է զվարճալի կրծողներին նկարել սմարթֆոնով զուտ ինքն իր համար: Սակայն նկատելով, թե որքան ֆոտոգենիկ են ծովախոզուկները` Վուն որոշել է նրանց մասնակցությամբ բազմաթիվ թեմատիկ լուսանկարներ անել:


Արդյունքը եղել է ստորև հրապարակված ֆոտոշարքը, որի շնորհիվ փամփլիկ քույրիկները հազարավոր երկրպագուներ են ձեռք բերել համացանցում: