Հայտնի երգչուհին «պոռնիկ» Քիմ Քարդաշյանին մեղադրել է «երաժշտությունը սպանելու» համար
Իռլանդանցի հանրահայտ երգչուհի Շինեյդ Օ՜Քոնորը իր վրդովմունքն է հայտնել Rolling Stone-ի նոր համարի կազմով, որին հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն է:
ԶԼՄ-ների փոխանցմամբ` երգչուհին Facebook-ի իր էջում կոշտ քննադատության է ենթարկել հեղինակավոր ամսագրին և կոչ արել բոյկոտել դա: Օ՜Քոնորը նույնիսկ համապատասխան հեշթեգ է առաջարկել` #BoycottRollingStone:
Քիմին նա անվանել է «պոռնիկ» և հարցադրում արել. ինչո՞ւ է այդ «պոռնիկը» հայտնվել շապիկին, և հիմա երաժշտությունը արդեն պաշտոնապես մեռա՞ծ է:
«Ո՞վ կմտածեր, որ երաժշտությունը կսպանի Rolling Stone-ը»,-նկատել է երգչուհին:
Նախկինում Օ'Քոնորը սկանդալների կիզակետում էր հայտնվել 2013-ին, երբ Մայլի Սայրուսին բաց նամակ էր գրել` կոչ անելով «չբացվել», իսկ 1992-ին` ուղիղ եթերում պատռել Հռոմի պապի նկարը:
Շինեյդ Օ'Քոնորը 10-ից ավելի ալբոմ է թողարկել, ունի 30 սինգլ, համաշխարհային ճանաչման է հասել Փրինսի Nothing Compares 2 U-ի իր մատուցմամբ:
Քարդաշանը զարդարել է նշված հանդեսի հուլիսի համարը:










