Լեոնարդո դա Վինչիի ռեժիմը. ինչպես քունն առնել օրական 4 ժամում

22:55 • 15.07.15

Բազմափուլ քնի տեսակը հաճախ կապում են Վերածննդի դարաշրջանի հանճարեղ նկարիչ և գյուտարար Լեոնարդո դա Վինչիի անվան հետ: Տարատեսակ գաղափարների իրագործման համար նրան ժամանակ էր անհրաժեշտ, որը երբեք չէր բավականացնում: 

Հնարամիտ մարդ լինելով՝ Վինչին փորձեց գտնել ամենօրյա քնից առավելագույնս օգուտ ստանալու և ժամանակ շահելու եղանակը: Սովորական գիշերային քունը նա բաժանեց մի քանի հատվածների` այն բազմափուլ դարձնելով: Նա սկսեց քնել 15 րոպե 4 ժամը մեկ: Արդյունքում օրական քնի չափը կրճատվեց ընդամենը կես ժամով:  

Ֆիզիոլոգիական տեսանկյունից աշխատանքի համար լավագույն ժամանակը քնից հետո է, երբ օրգանիզմի աշխատունակությունը հատկապես բարձր է: 

Ինչպես ներկայացնում է AdMe.ru-ն` միջնադարի մեծ հանճարի հետևորդների տարիների փորձերի արդյունքում ստեղծվել են բազմափուլ քնի հետևյալ տեսակները` 

1. Քնել ամեն 6 ժամը մեկ 30 րոպեով (dymaxion),
2. Քնել ամեն 4 ժամը մեկ 20 րոպեով (uberman),
3. Գիշերը քնել 1.5-3  ժամ, ապա 3 անգամ օրվա մեջ` 20 րոպեով (everyman),
4. Գիշերը քնել 5 ժամ, ապա 1.5 ժամ օրվա մեջ (siesta):
 

Լեոնարդո դա Վինչիի ռեժիմը. ինչպես քունն առնել օրական 4 ժամում