Խոշոր ավտովթար Թուրքիայում. երկու ավտոբուսների վթարի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 40 մարդ

11:36 • 15.07.15

Թուրքիայի Բոլու շրջանում վաղ առավոտյան երկու ավտոբուսներ վթարի են ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել է 40 մարդ։


Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, միջադեպի հետևանքով ժամանակավորապես փակվել է դեպի Ստամբուլ տանող ճանապարհը։


Ըստ նախնական վարկածի՝ դեպի Ստամբուլ մեկնող ավտոբուսի վարորդը սահուն ճանապարհի պատճառով կորցրել է վերահսկողությունը, և, բախվելով արգելապատնեշին, շրջվել է։


Նրա հետևից ընթացող մեկ այլ ավտոբուս, տեսնելով վթարը, կտրուկ արգելակել է և նույնպես կորցրել է վերահսկողությունն ու բախվել արգելապատնեշին։


Տարբեր հիվանդանոցներ տեղափոխված վիրավորներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է։Bolu'da facia: En az 6 ölü, 40'a yakın yaralı var

Bolu'da facia: En az 6 ölü, 40'a yakın yaralı var

Bolu'da facia: En az 6 ölü, 40'a yakın yaralı var

Bolu'da facia: En az 6 ölü, 40'a yakın yaralı var

Bolu'da facia: En az 6 ölü, 40'a yakın yaralı var