Աշխարհի առաջին ռոբոտային հյուրանոցը` ներսից (լուսանկարներ)

11:00 • 16.07.15
Աշխարհի առաջին ռոբոտային հյուրանոցը` ներսից (լուսանկարներ)

Հուլիսի 16-ին ճապոնական Նագասակի քաղաքում տեղի կունենա ամբողջությամբ հումանոիդ ռոբոտներով համալրված սպասարկող անձնակազմով բացառիկ  հյուրանոցի բացման արարողությունը:

 

Ինչպես նշում է telegraph.co.uk-ը, Հեն-նա հյուրանոցն իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում: Այն ունի 72 համար և  10 մարդանման ռոբոտ աշխատող, որոնք ամբողջությամբ իրենց վրա են վերցրել այցելուներին սպասարկելու պարտավորությունը: Բարեհամբույր ռոբոտներն այցելուներին հետ կկարողանան շփվել 4 տարբեր լեզվով` ճապոներեն, անգլերեն, չինարեն ու կորեերեն:

 

Մարդկանց դիմավորելուց զատ դրանք նաև կմաքրեն համարներն ու կտանեն այցելուների ուղեբեռը:

 

Հետաքրքրական է, որ ռոբոտներն այնպես են ստեղծված, որ տպավորություն է ստեղծվում, թե նրանք մարդու պես շնչում են և թարթում աչքերը։