Արարատի թուրքական կողմում 30 րոպեում 3 երկրաշարժ է գրանցվել՝ խուճապի մատելով բնակիչներին

09:25 • 17.07.15

Թուրքիայի Աղրի շրջանում (Արարատի շրջակայքը) երեկ 30 րոպեում 3 երկրաշարժ է գրանցվել՝  խուճապի մատնելով  բնակիչներին:


Բողազիչի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնի տեղեկություններով՝ Սարհարման գյուղում 3 երկրաշարժ է գրանցվել:


Առաջինը տեղի է ունեցել 16:18-ին՝ 3.9 մագնիտուդ ուժգնությամբ: Դրան հաջորդել են 2, 2.1, 2.2 երեք երկրաշարժ:


Դրանց հետևանքով ավերածություններ և տուժածներ չկան, սակայն ցնցումները բնակչության շրջանում խուճապի պատճառ են դարձել:

 
Արարատի թուրքական կողմում 30 րոպեում 3 երկրաշարժ է գրանցվել՝ խուճապի մատելով բնակիչներին