Կոնգրեսի հայտարարությունը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
2015թ. հուլիսի 15-ին իշխանությունները հրապարակեցին սահմանադրական փոփոխությունների, իսկ իրականում` նոր Սահմանադրության նախագիծը: Նախագծի բովանդակությունն ապացուցում է Հայ Ազգային Կոնգրեսի և ուրիշների այն կանխատեսումը, որ, խորհրդարանական համակարգի անցման քողի տակ, Սերժ Սարգսյանի միակ նպատակը նախագահի պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքի շրջանցումն է և իր հակաժողովրդավարական ռեժիմի վերարտադրության ապահովումն ու հավերժացումը. ասված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հաղորդագրությունում:
Ծրագրված է խնդիրը լուծել Ազգային ժողովում ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնությունը սահմանադրորեն երաշխավորելու և Սերժ Սարգսյանի ձեռքում բացառիկ լիազորություններով օժտված Ազգային ժողովի նախագահի և Հանրապետական կուսակցության գենսեկի պաշտոնները մեկտեղելու միջոցով:
Այդ նպատակով սահմանադրական փոփոխությունների նախագծում ներառվել են հետևյալ դրույթները.
1. Սահմանադրությամբ երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը (հոդված 89-ի 3-րդ մաս), ինչի նախադեպը աշխարհում գոյություն չունի: Տրվում է «կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորման» երաշխավորման մեխանիզմը` խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առավելագույն ձայներ ստացած երկու քաղաքական ուժերի միջև` պառլամենտարիզմի համաշխարհային պրակտիկայում դեռևս երբեք չփորձարկված` քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու միջոցով (հոդված 89-ի 4-րդ մաս): Այս կերպ ոչնչացվում է ժողովրդավարական առանցքային սկզբունքներից մեկը, որ երկրի կառավարումը կարող է ստանձնել միայն ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը ստացած քաղաքական ուժը կամ քաղաքական ուժերի կոալիցիան:
2. Ազգային ժողովի նախագահը սահմանադրական նախագծով ստանում է պետական կառավարման մեջ առաջին դեմքի դերը: Նա օժտվում է Վարչապետի թեկնածու առաջադրելու` խորհրդարանի խոսնակի համար համաշխարհային պրակտիկայում աննախադեպ լիազորությամբ, ինչը գործող Սահմանադրությամբ վերապահված է ՀՀ Նախագահին, իսկ խորհրդարանական համակարգերում` կամ սահմանադրական միապետին, կամ` երկրի նախագահին, կամ` խորհրդարանին: Թեև սահմանվում է, որ Վարչապետ է նշանակվում Ազգային ժողովի ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած թեկնածուն (հոդված 148-ի 1-ին մաս), այնուամենայնիվ, Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում նոր Վարչապետի թեկնածուին առաջադրում է Ազգային ժողովի նախագահը (հոդված 148-ի 2-րդ մաս): Քանի որ նախագծում նախատեսված է, որ քաղաքական մեծամասնությունը ցանկացած պահի և ցանկացած առիթով կարող է անվստահություն հայտնել Վարչապետին (հոդված 113-ի 2-րդ մաս և հոդված 115), և որպես դրա հետևանք՝ նաև կառավարությանը (հոդված 157), հետևաբար՝ Ազգային ժողովի նախագահը գործադիր իշխանության ձևավորման հարցում ստանձնում է որոշիչ դերակատարություն: Ընդ որում՝ առաջին անգամ Հայաստանի պրակտիկայում, անձի, տվյալ դեպքում՝ Վարչապետի ընտրությունը Ազգային ժողովը պետք է կատարի բաց` անվանական քվեարկությամբ (հոդված 148-ի 4-րդ մաս): Նման կարգը Ազգային ժողովի նախագահին թույլ կտա քաղաքական ճնշումներ գործադրել պատգամավորների վրա` ամրապնդելով նրա վերահսկողությունը Վարչապետի ընտրության գործընթացի վրա:
3. Խորհրդարանական կառավարման սկզբունքներին հակառակ՝ Ազգային ժողովի նախագահի դիրքերը ամրապնդելու նպատակով էապես թուլացված է պետության իբր առաջին դեմքի` Վարչապետի ինստիտուտը: Արդեն նշվեց, որ քաղաքական մեծամասնությունը ցանկացած պահի և ցանկացած առիթով, հեշտացված կարգով կարող է անվստահություն հայտնել Վարչապետին: Ավելին, քաղաքական մեծամասնությունը ցանկացած պահի և ցանկացած առիթով, հեշտացված կարգով, խորհրդային ժամանակների օրինակով կարող է անվստահություն հայտնել նաև Կառավարության որևէ առանձին անդամի (հոդված 113-ի 2-րդ մաս): Այս դեպքում կառավարությունը հանդես չի գալիս որպես Վարչապետի միասնական թիմ, քանի որ յուրաքանչյուր նախարար քաղաքական կախվածության մեջ է հայտնվում խորհրդարանի քաղաքական մեծամասնության ղեկավար հանդիսացող Ազգային ժողովի նախագահից: Ազգային ժողովի նախագահին հակակշիռ՝ իշխանության երկրորդ բևեռը բացառելու նպատակով, նախագծով խաղաղ պայմանների համար նախատեսված չէ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտը (հոդված 154-ի 2-րդ մաս), իսկ զինված ուժերի անմիջական ղեկավարման պարտականությունը խաղաղ պայմաններում դրված է պաշտպանության նախարարի վրա (հոդված 154-ի 1-ին մաս), ով, կառավարության մյուս անդամների պես՝ կախվածության մեջ է Ազգային ժողովի նախագահից:
4. Ազգային ժողովի Նախագահը և նրա ղեկավարած քաղաքական մեծամասնությունը նախագծով ստանում են դատական իշխանության ձևավորման բացառիկ հնարավորություններ, քանի որ Ազգային ժողովն է ընտրում Վճռաբեկ դատարանի դատավորներին և պալատների նախագահներին (հոդված 164-ի 3-րդ մաս), նշանակում Վճռաբեկ դատարանի նախագահին (հոդված 164-ի 4-րդ մաս), ընտրում Սահմանադրական դատարանի դատավորներին (հոդված 166-ի 2-րդ մաս), ընտրում առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների, ինչպես նաև վերաքննիչ դատարանների դատավորների թեկնածուներին առաջադրելու և դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու բացառիկ իրավասություններով օժտված Բարձրագույն դատական խորհրդի կազմի կեսին (հոդված 172-ի 1-ին մաս):
5. Ազգային ժողովի Նախագահը և նրա ղեկավարած կուսակցությունը նախագծով ստանում են նաև Կարգավորող հանձնաժողովներ ստեղծելու (այսօր գործող օրենսդրությամբ դրանք են` տնտեսական մրցակցության պաշտպանության, հանրային ծառայությունները կարգավորող, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովները) և դրանց անդամներին նշանակելու բացառիկ լիազորություններ (հոդված 122):
6. Ազգային ժողովի նախագահին հակակշիռները վերացնելու նպատակով Հանրապետության նախագահի ինստիտուտը վերածված է ձևական, արարողակարգային պաշտոնի, որին, ըստ էության, նշանակելու է ՀՀԿ-ի քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը (հոդված 125):
7. և Վարչապետի, և Նախագահի համար նախագիծը նախատեսում է պաշտոններից հեռացման մեխանիզմներ` անվստահություն հայտնելու մեխանիզմ՝ Վարչապետի, և պաշտոնանկության մեխանիզմ՝ Նախագահի պարագայում: Ազգային ժողովի նախագահի պաշտոնը էլ ավելի է ամրապնդված նրանով, որ Սահմանադրության նախագծի մեջ նա միակ պաշտոնյան է, ով չի կարող հեռացվել որևէ մեխանիզմով: Ազգային ժողովի նախագահը ընտրվում է Ազգային ժողովի լիազորությունների ամբողջ ժամկետով (հոդված 104-ի 1-ին մաս), միաժամանակ՝ նախագծի տեքստում բացակայում է որևէ դրույթ, որով կնախատեսվեր Ազգային ժողովի նախագահի հետկանչի հնարավորություն: Նախագծում չկա նաև որևէ դրույթ, որով կսահմանափակվեր Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նույն անձի` բազում անգամներ ընտրվելու իրավունքը:
Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարած ավազակախմբի վերարտադրության և իշխանության հավերժացման նպատակով ստեղծված նոր Սահմանադրության նախագիծը, ըստ էության, իշխանության յուրացման նպատակով հերթական պետական հեղաշրջման ծրագիր է: Նրանով հասարակությանը միաժամանակ հրամցվում է հասարակական – քաղաքական հարաբերությունների մի համակարգ, որը լուրջ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի պետականության համար: Մասնավորապես՝
Խեղվում է պետական կառավարման համակարգը.
- Ձևավորվում է միակենտրոն իշխանական համակարգ՝ Ազգային ժողովի նախագահի և նրա ղեկավարած կուսակցության լայն, գրեթե անսահմանափակ լիազորություններով,
- Խախտվում է իշխանության երեք ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական, տարանջատման և հավասարակշռման սկզբունքը: Հակակշիռները վերացվում են հօգուտ Ազգային ժողովի, կամ, որ ավելի ճիշտ է ասել՝ հօգուտ իշխող կուսակցության, որն ուղղակիորեն կառավարում կամ վերահսկում է թե գործադիր, թե դատական իշխանությունները,
- Իշխանական համակարգը վերածվում է ուղղաձիգ բուրգի, որի գագաթին հայտնված Ազգային ժողովն ու նրա նախագահը, սակայն, չեն կրելու որևէ իրական պատասխանատվություն կառավարման արդյունքների համար,
- Գործադիր իշխանությունը ղեկավարվելու է թույլ, խոցելի և անկայուն կառավարության և նույնքան թույլ և խոցելի Վարչապետի կողմից, որոնց վրա է դրվելու, սակայն, երկրի զարգացման ծրագրերի կատարման, արտաքին քաղաքականության և անվտանգության ապահովման ամբողջ պատասխանատվությունը:
Խաթարվում է ազգային անվտանգության համակարգը.
- Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման և զինված ուժերի ղեկավարման պատասխանատվությունը կրելու են թույլ և խոցելի Վարչապետն ու կառավարությունը, մինչդեռ երկրի անվտանգության համար պատասխանատու մարմինները պետք է օժտված լինեին բարձր իմունիտետով,
- Խաղաղ պայմաններում (այդ թվում՝ կիսապատերազմական իրավիճակում, որպիսին այժմ առկա է) երկիրը չի ունենալու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, հետևաբար՝ պաշտպանության ընդհանուր համակարգի պատասխանատու,
- Պատերազմական իրավիճակում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները ստանձնելու է Վարչապետը, ով մինչ այդ էական առնչություն չի ունենալու զինված ուժերի ղեկավարման հետ, իսկ պաշտպանության բնագավառում նրա լիազորությունները սահմանափակվելու են նրանով, որ որպես տարին ընդամենը մի քանի անգամ հրավիրվող Անվտանգության խորհրդի ղեկավար, մշակելու է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները,
- Զինված ուժերի և երկրի արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է, հետևաբար՝ ռազմական և բանակցային գաղտնիքի կրող է լինելու կոլեկտիվ կառավարման մարմինը՝ կառավարությունը, ինչն էապես սահմանափակելու է օպերատիվ լուծումների հնարավորությունները,
- Բոլորովին կարգավորված չէ, թե ում ենթակայության տակ են գտնվելու անվտանգության համակարգի մյուս միավորները, մասնավորապես՝ զինված ուժերի գլխավոր շտաբը, ռազմարդյունաբերական համալիրը և այլն:
Ըստ էության՝ վերացվում է ժողովրդավարական կարգը, և սահմանադրորեն ամրագրվում է բռնապետության հաստատումը.
- Առաջին հայացքից՝ կարճ ժամանակահատված՝ հինգ տարի, սակայն նկատի ունենալով ընտրական համակարգի ոչնչացումը՝ իրականում Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը հավերժ կենտրոնանալու է մեկ ուժի ձեռքում՝ պարարտ հող ստեղծելով բռնապետության վերջնական հաստատման համար: Նման համակարգի ձևավորումը կարելի է անվանել սահմանադրական բռնապետության հաստատման փորձ, կամ, այլ կերպ ասած՝ ավազակապետական համակարգի օրինականացում,
- Քաղաքական մենաշնորհի հաստատման միջոցով երկրում սահմանադրության ուժով ստեղծվում է պարտոկրատիա, և փորձ է արվում ոչնչացնել երկրի քաղաքական և քաղաքացիական համակարգերը, որոնք թեև վերջնականապես ձևավորված չեն, թեև անկատար են, սակայն լուրջ պատվար են՝ ընդդեմ բռնապետական նկրտումների,
- Այսպիսի համակարգի ներդրումից հետո Հայաստանում իշխանության որևէ փոփոխություն հնարավոր կլինի միայն հասարակություն – իշխանություն սուր առճակատման և ցնցումների միջոցով:
Այսպիսով, սեփական իշխանության հավերժացման մոլուցքով տարված Սերժ Սարգսյանն ու նրա կլանը չեն խորշում դա անել երկրի կառավարման և անվտանգության համակարգերը փլուզելու, Հայաստանը արտաքին վտանգների նկատմամբ թույլ պաշտպանված և ներքին անկայունությամբ հղի երկիր դարձնելու գնով: Ներկայացված նախագծով Սերժ Սարգսյանը ձևակերպել է պետության մասին իր պատկերացումները, որտեղ առաջնայինը ոչ թե երկրի անվտանգությունն ու բարեկեցությունն են, ոչ թե ժողովրդավարական արժեքները, այլ կլանի հավերժ իշխանավարման համար մանիպուլյացիոն մեխանիզմների ստեղծումը:
Երկրին սպառնացող վտանգից խուսափելու միակ ճանապարհը քաղաքական ուժերի և ընդհանրապես ամբողջ հասարակության համախմբումն ու դիմադրության լայն ճակատի ստեղծումն է: Հայ Ազգային Կոնգրեսը իր բոլոր ուժերն ու հնարավորությունները կներդնի դիմադրության այդ ճակատը ձևավորելու համար և կոչ է անում քաղաքական և հասարակական բոլոր միավորներին, մի կողմ դնելով տարաձայնությունները՝ միանալ պայքարին:
Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ Հայաստանի պետականությանը սպառնացող այս վտանգը համազգային դիմադրության և հակազդեցության կարժանանա ողջ աշխարհի հայության կողմից:
Մենք դիմում ենք նաև միջազգային կազմակերպություններին՝ որևէ կերպ չաջակցել Հայաստանի իշխանության այս արկածախնդրությանը՝ այն համարելով հակաժողովրդավարական նախաձեռնություն և Հայաստանում բռնապետություն հաստատելու փորձ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 15:51 • 04/05 Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան Այս մարդիկ ոչ միայն իրենց տներն էին պաշտպանում, ոչ միայն Տավուշն էին փորձում պաշտպանել, այլև մի ամբողջ պետության ու պետականության կազմաքանդման գործընթացը կասեցումը փորձում էին վերցնել իրենց ուսերի վրա։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
20:29 • 04.05.24 «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
20:38 • 04.05.24 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ)
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում