Պետք է միջամտենք, որ Մոլդովայում հայ համայնքի նկատմամբ ճնշումներ չլինեն. Արագած Ախոյան

22:26 • 25.07.15

Մոլդովայում հայ համայնքի ու հայկական պատմամշակութային գույքի նկատմամբ ճնշումները ոչ միայն շարունակվում են, այլև զարգացման միտում ունեն և սա այն պահն է, որ Հայաստանի իշխանությունները պետք է միջամտեն, որ վիճակն ինչ-որ հանգուցալուծում ստանա:


Tert.am-ին ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը, ով այսօր առավոտյան զրույցել է Մոլդովայում հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանի հետ:


Արագած Ախոյանը  մանրամասնեց, թե ինչ միջամտություն նկատի ունի.«Բնականաբար, պետք է միջամտեն Արտգործնախարարությունն ու Սփյուռքի նախարարությունը, որոնք պետք է հետևեն, որ նոր օջախներ չստեղծվեն»։


Հիշեցնենք, որ  Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանն ահազանգել էր , որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում գտնվող Սուրբ Հարություն հայկական եկեղեցու և դրան հարակից 14-րդ դարի հայկական գերեզմանատունը ցանկանում են ապօրինաբար վերցնել համայնքից։


Տարածքներն ազատելու պահանջ դրվել էր ոստիկանության, շրջանային ղեկավար մարմնի ներկայացուցիչների ու գերեզմանատան տնօրենի կողմից:

 

 
Պետք է միջամտենք, որ Մոլդովայում հայ համայնքի նկատմամբ ճնշումներ չլինեն. Արագած Ախոյան