Սոցիոլոգը սպառնալիքներով լեցուն նամակ է ստացել
Բաց նամակ Հարգելի հայրենակիցնե՛ր, նախօրեին մեր կազմակերպության էլեկտրոնային փոստին ուղարկվել է անանուն նամակ-սպառնալիք, որի մասին ցանկանում եմ բարձրաձայնել: Բայց նախքան այդ, մի փոքր նախաբան: Մեր ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին, մշտապես զբաղվել է հետազոտական աշխատանքով՝ մասնավոր, հասարակական և միջազգային կազմակերպությունների համար։ 2011 թվականի մայիսի 5-ին մեր ընկերությունը, երկարատև մասնագիտական աուդիտից հետո, որը հաստատեց մեր կազմակերպության անկախությունն ու մասնագիտական բարձր որակը, ընտրվեց հանրահայտ Գելլափ Ինթերնեյշնլ (http://www.wingia.com/) համաշխարհային անկախ հետազոտական ցանցի ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում (http://www.wingia.com/en/countries/Armenia/)։
2006 թվականից, հանդիսանալով Եվրասիական մոնիտոր հետազոտական ցանցի գործընկերը Հայաստանում (http://www.eurasiamonitor.org), մեր թիմն արդեն իսկ կուտակել էր բավական մեծ փորձ սոցիալ-տնտեսական հետազոտությունների իրականացման մեջ: Գելլափ Ինթերնեյշնլի փորձագետների շնորհիվ մեր մասնագիտացումը քաղաքական և հասարակական հետազոտությունների ոլորտում առավել ամրապնդվեց և համահունչ դարձավ միջազգային բարձր չափանիշներին։ Մենք, հանդիսանալով անկախ հետազոտական կազմակերպություն (մեր ընկերության բաժնետոմսերը, ստեղծումից ի վեր, 100 տոկոսով պատկանում են ինձ` Արամ Նավասարդյանիս:
Ես երբևիցե չեմ հանդիսացել և չեմ հանդիսանում որևիցե քաղաքական, քաղաքացիական շարժման կամ կուսակցության անդամ) և լինելով հեղինակավոր ու առաջատար հետազոտական ցանցի ներկայացուցիչը Հայաստանում, պարբերաբար իրականացնում ենք հետազոտություններ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ և հրապարակայնացնում ստացված արդյունքները։ Շատ կարևոր է նշել, որ այդ արդյունքները հրապարակվում են անկախ այն հանգամանքից, թե որքանով են հաճո իշխող կուսակցությանը կամ ընդդիմադիր ուժերին։
Մեր միակ նպատակն ու առաքելությունը տիրող իրավիճակի ու խնդիրների վերաբերյալ հասարակության կարծիքի ներկայացումն ու այդ խնդիրների վրա պատասխանատուների ուշադրության սևեռումն է՝ հույսով, որ իշխող կուսակցությունը և ընդդիմադիր ուժերը աչալուրջ կլինեն ստացված տվյալներին և ականջալուր՝ Հայաստանի Հանրապետության բնակչության ձայնին։ Փորձելով զերծ մնալ առաքյալի կարգավիճակից՝ մենք հույս ունենք, որ մեր ջանքերը գոնե մեկ տոկոսով կնպաստեն Հայաստանում առավել բարեկեցիկ կյանքի, փոխըմբռնման միջավայրի և քաղաքակիրթ հասարակության ձևավորմանը։
Հիմա մի փոքր քաղաքական ներկապնակի մասին: Թե՛ իշխող կուսակցությունը, թե՛ ընդդիմադիր ուժերը, կարող են տեղեկանալ, թե ինչ է մտածում իրենց աշխատանքի, դրա արդյունքների և ձախողումների մասին ՀՀ քաղաքացին՝ ծանոթանալով վերջին 3 տարվա ընթացքում մեր հրապարակած հետազոտության արդյունքներին։ Այստեղ ևս մեկ անգամ շեշտեմ, որ անձամբ ստորագրում եմ բոլոր հետազոտությունների, արդյունքների և ստորակետների տակ և վերահաստատում դրանց արժանահավատությունը, անկախ այն բանից, թե այդ արդյունքները որքանով են ընդունելի իշխող էլիտային կամ ընդդիմադիր քաղաքական ուժերին։
Ներկայացնելով իմ անձնական կարծիքը, ասեմ, որ իշխող քաղաքական ուժը, ունենալով մի շարք ձեռքբերումներ տարբեր ոլորտներում, այդուամենայնիվ, տվյալ պահին բավական լճացած է, քանի որ չունի ազդեցիկ հակակշիռ ընդդիմադիր դաշտում: Կա անհրաժեշտություն սթափվելու և բյուրեղանալու, ինչը, թերևս, կօգնի իրենց ապագա քաղաքական պայքարում։ Մյուս կողմից` ընդդիմադիր դաշտը և այնտեղ գործող կուսակցությունները վերջին տասը տարվա ապաշնորհ գործունեության պատճառով հայտնվել են «հոգեվարքի» մեջ (գոնե դրանց մեծամասնությունը)։ Եվ այսօր կարող ենք արձանագրել, որ իրականում ընդդիմադիր դաշտում ունենք ուղղակի անհատ ընդդիմադիր գործիչներ, որոնք, կարծես, ցանկանում են հեռանալ իրենց քաղաքականություն բերած կուսակցություններից՝ ստեղծելով նոր քաղաքական միավորներ։
Այս պահին չեմ ուզում տալ անհատների ու կուսակցությունների կոնկրետ անուններ (դրանք բոլորին են հայտնի), բայց անհրաժեշտության դեպքում կարող եմ մեկ առ մեկ անդրադառնալ բոլորին։ Մենք հնարավորինս զերծ ենք մնում որևէ քաղաքական ուժի օգնելու կամ խանգարելու գաղափարից, որովհետև մեր դերակատարումը տեսնում ենք բացառապես չեզոք տիրույթում: Այս կամ այն կուսակցության վարկանիշի բարձր կամ ցածր լինելու հանգամանքը, համոզված եմ, պատկերացնում են բոլոր կուսակցությունները։
Ամեն դեպքում շատ զավեշտալի է, որ քաղաքական դաշտում ներկայացված բոլոր կուսակցությունները, ընդդիմադիր և դիմադիր, որդեգրել են մի արատավոր մոտեցում. երբ հրապարակված արդյունքները գոհացնում են իրենց կուսակցությանը, ապա այդ թվերը որակվում են որպես արժանահավատ և հնարավորինս տարածվում իրենց կողմից վերահսկվող լրատվամիջոցներով՝ նշելով, որ դրանք հեղինակավոր Գելլափ Ինթերնեյշնլի իրականացրած հետազոտական արդյունքներն են։ Հակառակ պարագայում, երբ ստացված տվյալները հաճո չեն իրենց կուսակցությանը, նրանք փորձում են որակել այդ հետազոտությունները որպես ծախված և «կեղծ Գելլափի» կողմից իրականացված։ Նման մանկամտության և տգիտության օրինակները վերջին մեկ-երկու տարվա ընթացքում բավական շատ են և անգամ հասնում են զավեշտի:
Օրինակ, մեկ ընդդիմադիր ուժ նույն հետազոտության շրջանակներում հրապարակված թվերի մի մասը վերտառում է որպես արդար և անկախ՝ խոսելով դրանց մասին Ազգային ժողովի ամբիոնից, մյուս կողմից՝ այն թվերը, որոնք ստացվել են նույն հետազոտության շրջանակում, սակայն հաճո չեն նրանց, այլ հարթակներից վերտառվում են որպես կեղծ, վճարված և փորձ է արվում հնարավորինս նսեմացնել ժողովրդի կարծիքը։ Մենք շուրջ 4 տարի կոչ ենք անում ՀՀ բոլոր կուսակցություններին և քաղաքական գործիչներին զերծ մնալ թվերի հետ պայքարից և փորձել հասկանալ այդ թվերը, գիտակցել և ըմբռնել այդ տվյալների հիմքը՝ այն է՝ իրենց իսկ կատարած վատ կամ լավ աշխատանքը։ Եվ եթե որևիցե քաղաքական միավոր, լինի դա ընդդիմադիր, թե դիմադիր, մեր հետազոտությունների շրջանակում ժողովրդի կողմից ստանում է բարձր կամ ցածր գնահատական, պետք չէ պայքարել մեր կազմակերպության կամ ժողովրդի կարծիքի դեմ:
Պետք է օգտվել մարդկության հանճարեղ գյուտից՝ հայելուց. նստել հայելու առաջ և անկեղծորեն փորձել հասկանալ սեփական քաղաքական միավորի ճիշտ կամ սխալ աշխատանքը և դրա հետևանքով առաջացած դրական կամ բացասական արդյունքները։ Եվս մեկ դիտարկում, որի մասին ես արդեն շատ անգամ խոսել եմ լրատվամիջոցներով: Քաղաքական դաշտում առկա (ես խոսում եմ ընդհանուր քաղաքական դաշտի մասին՝ չտարանջատելով ընդդիմադիր կամ իշխանամետ ուժերին) տագնապալի և հոգեվարքային իրականության մեջ մենք տեսնում ենք, ինչպես նաև մի շարք հետազոտություններով արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սկսել են վստահել առավելապես քաղաքացիական հասարակության նոր ձևավորված շարժումներին և առաջնորդվել դրանցով և միանշանակ, ինչպես մենք ականատես եղանք վերջին 2 ամսվա ընթացքում, մեր ժողովուրդը պատրաստ է աջակցել ավելի շատ քաղաքացիական շարժումներին՝ անտեսելով և վանելով քաղաքական կուսակցություններին և գործիչներին (իհարկե, ոչ բոլորին)։
Չցանկանալով ծանրաբեռնել այս բաց նամակը լիկբեզով՝ անցնեմ տվյալ նամակի հիմնական շարժառիթին։ Հուլիսի 24-ին մենք հրապարակեցինք Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մեր հետազոտության արդյունքները, որն իրականացրել էինք սույն թվականի մայիսի առաջին տասնօրյակին։ Այն, որ այդ արդյունքները մեզ մոտ առկա էին մայիսի վերջից, ես բազմիցս տեղեկացրել եմ լրատվամիջոցներին՝ մեր հանդիպումների ժամանակ, երբ մենք հրապարակում էինք տարբեր թեմաների վերաբերյալ արդյունքները, օրինակ, Ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումների գնահատականի, էլէկտրաէներգիա հնարավոր թանկացումների մասին հետազոտությունները և այլն։ Ասեմ ավելին՝ տվյալ հետազոտության արդյունքները մենք քննարկել ենք տարբեր քաղաքական գործիչների հետ, որոնք կփաստեն, որ տվյալներն առկա էին առավել քան 2 ամիս։
Ինչևիցե, այդ տվյալները, արդեն իսկ լինելով արդիական ընթացիկ քաղաքական զարգացումների համատեքստում, մեր կողմից հրապարակվեցին միայն հուլիսի 24-ին, որպեսզի քաղաքական ուժերը հաշվի առնեն դրանք՝ սահմանադրական բարեփոխումների մասին քննարկումների ժամանակ։ Ընդ որում, մեր ստացած տվյալները չեն խոսում սահմանադրական բարեփոխումներին կողմ կամ դեմ լինելու մասին, այլ վերծանում են այլ խնդիրներ՝ օրինակ, այն, որ քաղաքացիների գերակշիռ մասը լիովին չի տիրապետում անգամ գործող Սահմանադրության մանրամասներին և կարծում է, որ, ըստ գործող Սահմանադրության, մենք ունենք նախագահական կառավարման ձև։
Ինչևէ, հուլիսի 24-ի երեկոյան մենք ստացանք մեր կազմակերպության և անձամբ իմ անձին
ուղղված անանուն նամակ-սպառնալիք, որում պարունակվում են անհեթեթ մեղադրանքներ, անհոդաբաշխ գաղափարներ՝ համեմված մտքի տգետ զեղումներով։ Իրեն Nemesis Nemesis անվանողը փորձում է ահաբեկել մեզ՝ սպառնալով հաշվեհարդար տեսնել, եթե մենք շարունակենք իրականացնել հետազոտական աշխատանքներ և հրապարակենք դրանք։
Մենք այս սպառնալիքը դիտարկում ենք որպես փորձ՝ հասարակությանը զրկելու անկախ ու լիարժեք տեղեկատվություն ստանալու իրավունքից: Տվյալ ահաբեկող նամակի հեղինակների տգիտության աստիճանն այնքան բարձր է, որ անգամ իմ անունը գրել են սխալ, էլ չեմ ասում, որ նրանք ունակ չեն. ա) կարդալ բ) հասկանալ գ) օգտագործել տվյալներն իրենց հետագա գործունեության համար։ Նրանք փորձում են առանց ծանոթանալու և հասկանալու, պայքարել, ըստ իրենց, ոչ հավաստի տվյալների հետ։
Ինչպես նշվեց վերևում, տվյալների հավաստիությունը չի կարող կախված լինել այս կամ այն քաղաքական ուժերին հաճո կամ ոչ հաճո լինելուց։ Հետևաբար, մենք, դիմելով վախկոտ և անդեմ ահաբեկողներին, ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ այսուհետ ևս (գուցե առավել, քան երբևէ), լինելու ենք ակտիվ և հրապարակելու ենք բոլորիս հուզող կարևոր խնդիրների մասին ժողովրդի կարծիքը՝ անտեսելով արդյունքների վերաբերյալ որևէ կուսակցության դիրքորոշումը: Քանի որ հավատացած ենք, որ ոչ թե ժողովուրդը պետք է դառնա գերի այս կամ այն քաղաքական կուսակցության կամ գործչի ոչ հիմնավոր ամբիցիաներին, այլ քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն ժողովրդի կարծիքը և անեն առավելագույնը՝ նրանց խնդիրների լուծման համար:
Սա է մեր պատասխանը վախկոտ և տգետ, իրենց Nemesis Nemesis անվանող նամակագիրներին։ Իսկ այժմ մեր հետագա գործունեության մասին։ Մենք այս նամակ-սպառնալիքի մասին տեղյակ ենք պահել Ազգային Անվտանգության ծառայությանը, և նրանք մեզ հավաստիացրել են, որ կանեն առավելագույնը՝ պարզելու և պատասխանատվության ենթարկելու նամակի հեղինակներին։ Ես անձամբ, իհարկե, չեմ վախենում նման տգետներից, վախկոտներից և անգամ կոչ եմ անում նրանց գալ, ներկայանալ և փորձել բանավիճել անձամբ ինձ հետ՝ ցանկացած ձևաչափով և ցանկացած տիրույթում։ Սակայն, չվախենալով նրանցից, կարծում եմ, որ նման տգետներից պետք է ամեն դեպքում զգուշանալ: Ինչի համար ինքս ձեռնարկել եմ հնարավոր պատասխան քայլեր։
Միևնույն ժամանակ այս փաստի մասին առաջիկայում տեղյակ եմ պահելու մեր հետազոտական ցանցի` Գելլափ Ինթերնեյշնլի, Եվրասիական մոնիտոր հետազոտական ցանցի, ինչպես նաև Եվրոպական Հասարակական կարծիքի եւ շուկայական հետազոտությունների կենտրոնի ՝ Esomar-ի ղեկավարությանը։ Եթե որևէ լրատվամիջոց, քաղաքական կուսակցություն կամ անհատ քաղաքական գործիչ կցանկանա քննարկել այս խնդիրը, ինչպես նաև այլ խնդիրներ, որոնք կարող են հուզել և օգտակար լինել Հայաստանի Հանրապետությունում առավել հանդուրժող քաղաքական մշակույթ ձևավորելուն, միշտ պատրաստ ենք նրանց ընդունել մեր գրասենյակում կամ հյուրընկալվել նրանց կենտրոնական գրասենյակ՝ ներկայացնելով մեր աշխատանքի սկզբունքներն ու մոտեցումները։ Կարծում եմ՝ այս բաց նամակից հետո իրենց Nemesis Nemesis վերտառող կազմակերպությունը կամ նրանց անունից ուղարկված նամակի հեղինակները, հակված կլինեն ներկայացնելու իրենց փաստարկները: Կոչ եմ անում նրանց ներկայանալ բաց հանրային քննարկման՝ լրատվամիջոցների ներկայությամբ։
Արամ Նավասարդյան, Տնօրեն «Էմ Փի Ջի» ՍՊԸ, Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի բացառիկ ներկայացուցիչ ՀՀ-ում
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Մամուլի տեսություն 09:43 • 29/03 Որ դեղերը չեն ներառվի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկում․ «Իրավունք» Համաձայն նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում, ինչը լրջագույնս դժգոհությունների տեղիք է տվել, հաշվի առնելով, որ այդ ցանկը եկող տարվանից էլ ավելի է ընդլայնվելու:
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Քաղաքականություն 23:11 • 28/03 Երբ ժամանակը եկավ մեզ պաշտպանելու՝ ՌԴ-ն չպաշտպանեց․ նորից հույս հայտնեցինք, որ կպաշտպանեն, բայց՝ խաբեցին, վերջում փորձեցին ներքաշել նոր պшտերազմի մեջ արդեն ՀՀ-ում, որպեսզի գան և «փրկեն»․ Սիմոնյան Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք՝ էդ կազմակերպությունը կա թե չկա, գործո՞ւմ է, դուրս է գալիս մեր տարածաշրջանից, պատրաստվու՞մ է գոնե զանգել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է
-
Քաղաքականություն 23:42 • 28/03 Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Նրա խոսքով՝ թեև պաշտպանական ուժերին հաջողվել է զսպել ռուսներին, այնուամենայնիվ, նրանք պատրաստ չեն պաշտպանվել ռուսական մեկ այլ խոշոր հարձակումից՝ առանց գործընկերների օգնության:
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
Սպորտ
-
20:10 • 28.03.24 Դրանք կեղծ լուրեր են․ Դեպայի գործակալը՝ Ալվեշի գրավը վճարելու մասին
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Մամուլի տեսություն
-
09:14 • 29.03.24 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Փաշինյանի այցին․ «Հրապարակ»
-
08:54 • 29.03.24 Արդյոք Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)