10 պատճառ Իրան այցելելու համար (լուսանկարներ)

09:16 • 29.07.15
10 պատճառ Իրան այցելելու համար (լուսանկարներ)

Վերջերս Թեհրանի և միջնորդ «վեցյակի» միջև կնքվեց պատմական միջուկային համաձայնագիրը, որի արդյունքում Արևմուտքի և Իրանի միջև տարիների ընթացքում գոյացած «սառույցը» սկսել է հալչել: Եվ քանի որ արևմտյան պետությունները մտածում են Թեհրանում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները վերաբացելու շուրջ, նշանակում է, որ իսլամական պետությունում շուտով նկատվելու է Արևմուտքից ժամանած հետաքրքրասեր զբոսաշրջիկների մեծ աճ:

 

Այս կապակցությամբ The Telegraph պարբերականն անդրադարձել է Իրանի հարուստ պատմամշակութային հուշարձաններից մի քանիսին` գտնելով, որ դրանք սեփական աչքերով տեսնելը հիանալի պատճառ է Իրան այցելելու համար:



Պերսեպոլիս


Հնագույն այս քաղաքը, որից այժմ մնացել են ավերակներ, կառուցվել է մ.թ.ա. 515 թ.: Այժմ այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

The ancient city of Persepolis is ubiquitous on tours of Iran


Իմամի  հրապարակ

Հսկայական այս հրապարակը գտնվում է Պարսկաստանի երբեմնի մայրաքաղաք Սպահանում:

Imam Square in Isfahan is one of Iran's travel highlights


Շեյխ Լոթֆոլահի մզկիթ


17-րդ դարասկզբին կառուցված այս բացառիկ մզկիթն արժանի է ավելի մոտիկից ուսումնասիրվելուն:

Iran's travel highlights


Էրամի պարտեզ


Այս չքնաղ պարտեզն իր անվանումը ստացել է Ղուրանում նկարագրված 4 պարտեզներից մեկի պատվին: Դրա ներսում կառուցված է 19-րդ դարի սկզբին թվագրվող առանձնատուն, որի պատերին պատկերված է, թե ինչպես է Սասանյան արքաներից մեկը հմայված նայում լոգանք ընդունող հայ արքայադստերը:

Iran's travel highlights


Աբյանե բնակավայր


Այս փոքրիկ, բայց հնամենի գյուղն ունի կարմիր աղյուսից պատրաստված նախշազարդ տներ: Այստեղի բնակիչներն առայսօր պահպանում են ավանդական հանդերձներ կրելու սովորույթը:

Iran's travel highlights
 

Գոլեստանի պալատ


Մայրաքաղաք Թեհրանում գտնվող շքեղ այս պալատն իրենից ներկայացնում է 12 թանգարանից բաղկացած համալիր, որն ի ցույց է դնում շահերի անկոտրում սերը ճոխության հանդեպ:

Iran's travel highlights


Լուռ աշտարակներ

Յազդ քաղաքի արվարձաններում գտնվող այս աշտարակներն օգտագործվել են զրադաշտականության ժամանակաշրջանում: Դրանցում զետեղել են հանգուցյալներին, որպեսզի դիակները մաքրվեն չար ոգիներից:

Iran's travel highlights


Տոչալ

Իրանում, բացի հետաքրքիր պատմամշակութային հանգիստ վայելելուց, կարելի է նաև դահուկ քշել: Այդ նպատակով այցելեք Տոչալ, որտեղ տարվա մեջ  7-8 ամիսը ձմեռ է:

iran travel highlights


Միլադ աշտարակ


Թեհրանում կառուցված այս աշտարակն ունի 435 մ բարձրություն և ամբողջ  Իրանում համարվում է ամենաբարձրը: Դրա բազմաթիվ դիտահարթակներից կարելի է վայելել երեկոյան Թեհրանի կախարդական համայնապատկերը:

Milad Tower, Tehran


Առևտրականների տուն

Քարվանսարայների հայրենիք համարվող Քաշան քաղաքում է գտնվում Առևտրականների տունը, որն աչքի է ընկնում փորագիր պատերով ու ինքնատիպ ճարտարապետությամբ:

Iran's travel highlights