Մադոննայի նոր շոուում հանդես կգան մերկապարուհիներ` միանձնուհիների կոստյումներով. տեսանյութ

23:02 • 29.07.15

Երգչուհի Մադոննան YouTube-ում հրապարակել է իր նոր` Rebel Heart համերգային շրջագայության երկու գովազդային հոլովակները:

 

Դրանցից մեկում հայտնվում են միանձնուհիների կոստյումներով աղջիկներ, որոնք ստրիպտիզ են պարում ձողի շուրջը:  Առանց այն էլ պրովոկացիոն հոլովակներին կից երգչուհին մեջբերում է արել իր Devil Pray երգից. «Եթե ցանկանում ես պահպանել հոգին, ապա պետք է ճամփորդենք միասին և սատանային աղոթել ստիպենք»:

 

Ընդհանուր առմամբ նոր շոուին մասնակցելու է 30 պրոֆեսիոնալ պարող և պարուհի, ներկայացվելու են հիմնականում երգեր Մադոննայի վերջին Rebel Heart ալբոմից:

 

Իր նոր շոու ծրագրով Մադոննան հանդես կգա ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Ասիայում: Համերգաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 9-ին;