Մերիլ Սթրիփը և Քեյթ Ուինսլեթը դեմ են հանդես եկել մարմնավաճառության օրինականացմանը
Հոլիվուդյան դերասաններ Մերիլ Սթրիփը, Քեյթ Ուինսլեթը, Էն Հեթուեյը, Քրիս Կուպերը, Էմմա Թոմփսոնը, Քևին Քլայնը դեմ են հանդես եկել մարմնավաճառության օրինականացմանը` ստորագրելով Amnesty International իրավապաշտպան կազմակերպության խնդրագիրը:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` The Guardian-ին հղումով, կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շետտիին հասցեագրված խնդրագիրը հրապարակվել է change.org կայքում:
Ներկա պահին խնդրագիրն ստորագրել է 3500 մարդ, որոնց թվում են նաև այլ հայտնի դերասաններ:
«Amnesty International-ի հեղինակությունը` որպես ազգերի և յուրաքանչյուր մարդու իրավունքների համար պայքարողի, լրջորեն կարատավորվի, եթե այն ընդունի կավատների, սեքս-ծառայությունների գնորդների աջակցման քաղաքականությունը», - հայտարարել են Coalition Against Trafficking in Women իրավապաշտպան կազմակերպությունում:










